Եվրոպայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իսպանիայում, հաղորդում է PA MEDIA-ն։
Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչ այժմ հիվանդանոց է տեղափոխվել կապիկի ծաղիկով հիվանդ 120 մարդ, մեկ մարդ մահացել է։
Նախարարությունը մահվան մասին մանրամասներ չի հայտնել, սակայն Իսպանիայի պետական «Efe» լրատվական գործակալությունը եւ այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ դա երկրում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է։
Իսպանիայում կա վիրուսով վարակված 4298 մարդ, որից 3500 դեպք տեղի է ունեցել այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց շրջանում, 64 դեպք՝ կանանց շրջանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր