• Latest news

Որո՞նք են տուբերկուլյոզի ոչ ակնհայտ ախտանիշները

15 օգոստոսի, 2022  22:24

Այնպիսի վտանգավոր վարակիչ հիվանդությունը, ինչպիսին տուբերկուլյոզը, մի շարք ոչ ակնհայտ ախտանիշներ ունի։ Սանիտարական բժիշկ, համաճարակաբան, ախտահանիչ Նիկոլայ Դուբինինը եւ թոքաբան, «ՍՄ-Կլինիկա»-յի թերապեւտ Վյաչեսլավ Սվետլակովը թվարկել են հիմնականները, փոխանցումէ ՖԱՆ-ը։

Տուբերկուլյոզն ազդում է ոչ միայն շնչառական համակարգի վրա: Հիվանդության արտաթոքային ձեւը կարող է բացասաբար ազդել ավշային հանգույցների եւ միզասեռական համակարգի վրա, նշել է Սվետլակովը։

Երբեմն հիվանդության ակտիվ ձեւը միայն ոչ ակնհայտ ախտանիշներ է առաջացնում, օրինակ՝ անտարբերության զգացում, ախորժակի եւ քաշի անբացատրելի կորուստ, նշել է Դուբինինը։

«Հիվանդության մեկ այլ ախտանիշ կարող է լինել գիշերային սառը քրտնարտադրությունը: Մարդը կարող է գիշերն այնքան քրտնած արթնանալ, որ ստիպված է լինում փոխել հագուստը կամ փոխել սպիտակեղենը։ Ընդ որում, ջերմություն կարող է չլինել»,- ասել է համաճարակաբանը Lenta.ru-ին տված հարցազրույցում։
      

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել