• Latest news

ԱՄՆ կոնգրեսականի կինը մահացել է սպիտակ թթենու տերեւների ընդունումից հետո

26 օգոստոսի, 2022  18:10

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (Հյուսիսային Կալիֆոռնիայից) Թոմ ՄակՔլինթոկի կինը՝ Լորի ՄակՔլինթոկը, մահացել է սպիտակ թթենու տերեւների օգտագործումից։

Այդ բույսը համարվում է անվնաս եւ օգտագործվում է որպես բուսական դեղամիջոց տարբեր հիվանդությունների դեմ, ներառյալ դիաբետը, ճարպակալումն ու խոլեստերինի բարձր մակարդակը։

Կնոջ մահվան պատճառը գաստրոէնտերիտի պատճառով առաջացած ջրազրկումն է եղել, դա ստամոքսի եւ աղիների բորբոքում է, որն առաջ էր եկել սպիտակ թթենու տերեւների ընդունման անբարենպաստ ազդեցությունից։

Մահվանից մեկ օր առաջ կինը դժգոհել էր ստամոքսի խանգարումից։

ՄակՔլինթոկի մահն ընդգծել է սննդային հավելումների եւ բուսական ծագմամբ դեղամիջոցների արագ զարգացող շուկայի հետ կապված ռիսկերը, այդ շուկան վերածվել է 54 մլրդ շրջանառություն ունեցող արդյունաբերության։

ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը հայտարարել է, որ շատերի կարծիքով, եթե այդ մթերքը վաճառվում է երկրում, այն ինչ-որ կերպ ստուգել են, եւ այն պետք է անվտանգ լիներ, բայց միշտ չէ, որ այդպես է։

Սպիտակ թթենու տերեւները բերում են Չինաստանից, որտեղ դրանք դարեր շարունակ օգտագործվել են ավանդական բժշկության մեջ։ Ակադեմիական հետազոտությունները, որոնք իրականացվել են վերջին տասնամյակներին, ցույց են տվել, որ տերեւների լուծույթը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ օգնել քաշը նվազեցնելուն։ Մարդիկ այն օգտագործում են պարկուճների կամ դեղահաբերի ձեւով, լուծույթի կամ փոշու ձեւով։ Նրանք կարող են նաեւ թրմել այդ տերեւները որպես թեյախոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել