• Latest news

Ինչո՞վ է մարդու ուղեղը տարբերվում պրիմատների ուղեղից

27 օգոստոսի, 2022  23:49

Ինչո՞վ է մարդու ուղեղը տարբերվում կենդանիների, օրինակ՝ պրիմատների ուղեղից: Յելի համալսարանի հետազոտողները, վերլուծելով բջիջների տեսակները չորս պրիմատների գլխուղեղի ճակատային կեղեւում, հայտնաբերել են տեսակներին հատուկ եւ հատկապես մարդուն հատուկ առանձնահատկություններ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այն, ինչ մեզ դարձնում է մարդ, կարող է նաեւ մեզ ենթարկել նյարդահոգեբուժական հիվանդությունների։

Հետազոտությունը հատուկ ուշադրություն է դարձրել ճակատային կեղեւի վրա՝ ուղեղի մի հատված, որը հազվագյուտ է պրիմատների համար եւ անհրաժեշտ է բարձրակարգ ճանաչողության համար: Օգտագործելով մեկ բջջի ՌՆԹ-ի հաջորդականության մեթոդը՝ նրանք պրոֆիլավորեցրել են գենային արտահայտման մակարդակը հարյուր հազարավոր բջիջներում, որոնք հավաքվել են չափահաս մարդկանց, շիմպանզեների, մակակաների եւ կապիկների ճակատային կեղեւից:

Հետազոտողները նախ հետաքրքրվել են, թե արդյոք գոյություն ունեն բջիջների տեսակներ, որոնք հազվագյուտ կերպով առկա են մարդկանց կամ այլ ոչ մարդկային պրիմատների վերլուծված տեսակների մեջ: Նմանատիպ պրոֆիլներով բջիջները խմբավորելուց հետո նրանք գտել են 109 ընդհանուր պրիմատների բջիջների տեսակներ, բայց նաեւ հինգը ընդհանուր չեն եղել բոլոր տեսակների համար: Դրանք ներառում են միկրոգլիաների մի տեսակ կամ ուղեղի հատուկ իմունային բջիջներ, որոնք առկա են միայն մարդկանց մոտ, եւ երկրորդ տեսակը, որը բնորոշ է միայն մարդկանց եւ շիմպանզեներին:

Գիտնականները պարզել են, որ մարդուն հատուկ միկրոգլիայի տեսակը գոյություն ունի զարգացման եւ հասուն տարիքի ընթացքում՝ ենթադրելով, որ այդ բջիջները դեր են խաղում ուղեղի կենսագործունեության համար, այլ ոչ թե հիվանդությունների դեմ պայքարում:

Միկրոգլիաներում գեների արտահայտման վերլուծությունը բացահայտել է մարդուն հատուկ մեկ այլ անակնկալ՝ FOXP2 գենի առկայությունը: Այս բացահայտումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ FOXP2 տարբերակները կապված են դիսպրաքսիայի հետ, մի պայման, որի դեպքում հիվանդները դժվարանում են ձեւավորել լեզուն կամ խոսքը: Այլ հետազոտություններ ցույց են տվել նաեւ, որ FOXP2-ը կապված է այլ նյարդահոգեբուժական հիվանդությունների հետ, ինչպիսիք են աուտիզմը, շիզոֆրենիան եւ էպիլեպսիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել