• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում վերականգնել մաշկի հարթությունը

28 օգոստոսի, 2022  21:43

Ծովային հանգստից, բնության մեջ ճամփորդությունից հետո մաշկը ջրազրկվում է, ծերանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Սննդաբան Անտոն Բրայկինը RT-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ մթերքներն են օգնում բարելավել մաշկի վիճակը`նշելով, որ մաշկի հարթության համար պատասխանատու է կոլագենը։

«Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ներթափանցելով մաշկի խորքերը, ակտիվացնում է այն քայքայող ֆերմենտների արտադրությունը: Կոլագենի սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական ծագման սննդամթերքի սպիտակուցներ, C եւ D վիտամիններ, ինչպես նաեւ մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ եւ պղինձ։ Որպեսզի այդ նյութերը մտնեն օրգանիզմ, պետք է սնվել բազմազան ու ռացիոնալ»,- ընդգծել է բժիշկ-փորձագետը։

Բացի այդ, նրա խոսքով, կոլագենը կարեւոր է ոսկորների եւ ջլերի, ատամների, ինչպես նաեւ արյան անոթների առողջության համար եւ հավելել, որ վիտամին D-ով հարուստ են ձողաձկան լյարդը, սաղմոնը, թունայի պահածոները, հավի ձուն։

Վիտամին C-ն կամ ասկորբինաթթուն մասնակցում է օրգանիզմի հսկա կենսաքիմիական ռեակցիաներին, մասնավորապես՝ կոլագենի սինթեզին, հիշեցրել է մասնագետը։

«Վիտամինի բարձր պարունակություն կա մասուրի, լոռամրգի, թթու կաղամբի, բուլղարական պղպեղի, սեւ հաղարջի, չիչխանի, լոլիկի, մաղադանոսի եւ ցիտրուսային մրգերի մեջ: Պետք է հիշել, որ վիտամին C-ն ամենաանկայուն վիտամինն է, որը ըստ Ցելսիուսի 60 աստիճանից բարձր ջերմաստիճանում ակնթարթորեն քայքայվում է: Ուստի մասուրի թուրմ պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տաք ջուր, սակայն ոչ եռացող, հակառակ դեպքում ասկորբինաթթու չի լինի, եւ կմնա միայն համը»,- զգուշացրել է նա։

RT-ի զրուցակիցը նաեւ ասել է, որ սննդակարգում պետք է լինի սպանախ, բրոկկոլի, ավոկադո, հնդկահավ, նուշ, արեւածաղկի սերմեր, կանաչ սոխ, մաղադանոս, չոր ծիրան, լոլիկ եւ բնական մածուն։

Բացի այդ, կարեւոր է ուտել կալցիումի, երկաթի, ցինկի եւ պղնձի աղբյուրները, ընդգծել է փորձագետը, ինչպես նաեւ հավելել, որ անհրաժեշտ է կարգավորել քնի եւ հանգստի ռեժիմը, նվազագույնի հասցնել սթրեսը։

«Կոլագենի սինթեզի վրա բացասաբար է անդրադառնում այսպես կոչված սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը մեծ քանակությամբ արտազատվում է նյարդային վիճակներում, սովի կամ ֆիզիկական ուժի ավելացման ժամանակ: Խորհուրդ է տրվում քնել առնվազն յոթ ու կես ժամ, քնել ոչ ուշ, քան ժամը 11-ը»,- պարզաբանել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել