• Latest news

Ինչու՞ են մարդկանց գրավում ֆասթֆուդը եւ քաղցր գազավորված ըմպելիքները

1 սեպտեմբերի, 2022  14:29

Ֆասթֆուդի եւ քաղցր գազավորված ըմպելիքների նկատմամբ տենչն ամենից հաճախ կապված է չբավարարված հոգեբանական եւ ֆիզիկական կարիքների հետ, «Լենտա»-ին տված հարցազրույցում ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անաստասիա Տարասկոն։

Սննդաբանը նախազգուշացրել է, որ այդպիսի սովորությունը ժամանակավորապես խլացնում է մարդու իրական ցանկությունները, սակայն հիմնական խնդիրը չի լուծում։

Բժշկի խոսքով՝ լիմոնադները հսկայական քանակությամբ շաքար, ուստի դրանց կանոնավոր օգտագործումը կարող է 2-րդ տիպի շաքարախտի, գիրության եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման հանգեցնել։ Չիպսերը բազմաթիվ վնասակար հավելումներ եւ աղ են պարունակում, որոնց չարաշահումը կրճատում է կյանքի տեւողությունը։

Տարասկոն ընդգծել է, որ խորտիկ ուտելու կամ ամբողջական կերակուրը ֆասթֆուդով փոխարինելու սովորությունը աղի նկատմամբ տենչի է հանգեցնում, ուստի ավելի լավ է ավելի բովանդակալից կամ առողջ նախուտեստներ ուտել, փոխանցում է NEWS.ru-ն։

«Առողջ չափահաս մարդու համար բավական է օրական մեկ-երկու անգամ խորտիկ ուտել եւ գրեթե ամբողջ օրը չիպսեր կամ չորաահացեր չուտել։ Որպես առողջ նախուտեստ՝ իդեալական են բանջարեղենի կտորները, օրինակ՝ գազարն ու նեխուրը՝ մի բուռ ընկույզով... չորացրած բանջարեղենը, մրգերը կամ հատապտուղների մի բաժինը»,- խորհուրդ է տվել էնդոկրինոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել