• Latest news

Հեռախոսի էկրանին արեւի արտացոլմանը նայելը կարող է լուրջ վնաս հասցնել աչքերին. հետազոտություն

7 սեպտեմբերի, 2022  17:40

Նույնիսկ հեռախոսի էկրանին արեւի շողերին երկար ժամանակ նայելը կարող է վնասել աչքերին, նախազգուշացնում են փորձագետները։

Երկու հիվանդ ցանցաթաղանթի վնասվածք էին ստացել այն բանից հետո, երբ նայել էին արեւի հզոր արտացոլմանը: Երկուսն էլ վստահ էին, որ ուղիղ արեւին չեն նայել, ուստի բժիշկները եզրակացրել են, որ դրա տեղի ունեցել նրանց գաջեթների միջոցով։

30-ամյա տղամարդու մոտ, ով չորս ժամ պլանշետով կարդում էր լեռնադահուկային կենտրոնի պատշգամբում, տեսողությունը վնասվել էր, եւ նա դժվարությամբ էր տարբերում հեռվում գտնվող առարկաները։ Ավելի ուշ նրա վիճակը բարելավվեց։

Մեկ այլ հիվանդի՝ 20-ամյա մի կնոջ բախտն ավելի քիչ էր բերել. նա երեք ժամ անընդմեջ օգտագործել էր իր հեռախոսը լողափին, արդյունքում նրա մոտ կույր կետ էր հայտնվել։

Journal of Medical Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում նրանք հայտարարել են, որ էլեկտրոնային սարքերից արեւի լույսի արտացոլումը պետք է որպես արեւային մակուլոպաթիայի զարգացման ռիսկի գործոն դիտարկել՝ վիճակ, որը սովորաբար տեղի է ունենում միայն այն մարդկանց մոտ, ովքեր ուղիղ նայում են արեւին կամ խավարմանը՝ առանց արեւային ակնոցների։

Գիտնականները հայտարարել են, որ սկանավորման արդյունքների երկու հավաքածուն էլ հաստատում է հիվանդների մոտ արեւային մակուլոպաթիայի առկայությունը:

Թեեւ այս հիվանդությունը սովորաբար առաջանում է արեւին ուղիղ նայելիս, այն նաեւ հանդիպում է նրանց մոտ, ովքեր ժամանակ են անցկացնում ձյան կամ ավազի մեջ առանց աչքերի պաշտպանության, քանի որ երկու նյութերն էլ լույսն արտացոլում են աչքերում: Տուժածները կարող են լույսի նկատմամբ ժամանակավոր կամ մշտական ​​զգայունություն ունենալ, ինչպես նաեւ՝ խաթարված տեսողություն կամ կույր կետ:

Բժիշկները նշել են, որ արեւային մակուլոպաթիան կարող է ինքն իրեն անհետանալ, ինչպես դա տեղի ունեցավ տղամարդու դեպքում, քանի որ աչքը ներսից վերականգնվում։ Սակայն եթե արեւը վնասել է արտաքին ցանցաթաղանթը, հիվանդը կարող է մնալ տեսողության մեջ կույր կետով:

Բժիշկների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ արեւի լույսը ոչնչացնում է աչքի որոշակի հատվածի ֆոտոընկալիչները, որոնք անհրաժեշտ են լույսն էլեկտրական ազդանշանների վերածելու համար, որոնք ուղարկվում են ուղեղ՝ մշակման համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել