• Latest news

Գիտնականներն ստեղծել են մակերեսի վիրուսները սենյակային լուսավորության պայմաններում ոչնչացնող պլաստիկե թաղանթ

12 սեպտեմբերի, 2022  13:28

Բելֆաստի Թագավորական համալսարանի հետազոտողները ստեղծել են պլաստիկե թաղանթ, որը կարող է սպանել նրա մակերեսին հայտնված վիրուսները սենյակային լուսավորության պայմաններում։ Այս մասին  հետազոտությունը հրապարակվել է Journal of Photochemistry and Photobiology B: Biology ամսագրում։

Ինքնաստերիլացվող թաղանթն առաջինն է իր տեսակի մեջ. դրա արտադրությունը թանկ չէ, կարող է օգտագործվել հիվանդանոցներում մեկանգամյա գոգնոցների, սփռոցների եւ վարագույրների պատրաստման համար։

Այն ծածկված է ուլտրամանուշակագույն ճառագայթը կլանող մասնիկների բարակ շերտով, որոնք արտադրում են թթվածնի ռեակտիվ ձեւեր՝ ROS։ Դրանք սպանում են վիրուսները, այդ թվում եւ SARS2-ը։

Թաղանթի ստեղծման համար օգտագործվող տեխնոլոգիան ապահովում է նաեւ դրա քայքայվելու հատկությունը՝ ի տարբերություն ներկա մեկանգամյա պլաստիկե թաղանթների, որոնց այն փոխարինելու է. սա շատ ավելի էկոլոգիական է։

Այս հայտնագործությունը կարող է զգալիորեն կրճատել վիրուսների փոխանցման հնարավորությունը բուժհաստատություններում, ինչպես նաեւ այլ վայրերում, որտեղ օգտագործվում են պլաստիկե թաղանթներ, օրինակ՝ սննդամթերքներ արտադրող ֆաբրիկաներում։

Հետազոտողները թեստավորել են թաղանթը՝ ստուգելով նրա հակավիրուսային ակտիվությունը. նրանք օգտագործել են չորս տարբեր վիրուսներ՝ А գրիպի վիրուսի երկու շտամ, գերկայուն EMCV պիկորնավիրուսը եւ SARS2-ը՝ թաղանթը ենթարկելով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման, կամ սառը սպիտակ լույսի ֆլուորեսցենտային լամպի ներգործությանը։

Նրանք հայտնաբերել են, որ թաղանթն արդյունավետորեն սպանում է բոլոր վիրուսները, անգամ միայն սպիտակ լյումինեսցենտային լամպերով լուսավորված սենյակում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է