• Latest news

Ափիոնոիդների երկարատեւ օգտագործումը թոքերի քաղցկեղի վիրահատությունից հետո բարձրացնում է մահվան ռիսկը

13 սեպտեմբերի, 2022  15:27

Ափիոնոիդների երկարատեւ օգտագործումը թոքերի քաղցկեղի վիրահատությունից հետո հաջորդ 2 տարվա ընթացքում 40 տոկոսով բարձրացնում է մահվան ռիսկը ցանկացած պատճառից, նշվել է Regional Anesthesia & Pain Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացության առաջին պատճառն է՝ մոտ 2,3 միլիոն ախտորոշում եւ 1,8 միլիոն մահ 2020թ.։ Նոր մշտական հետվիրահատական ցավերի մասին նշում է պացիենտների 12 տոկոսը։

Հետազոտությանը մասնակցել են Հարավային Կորեայում 2011-2018թթ. թոքերի քաղցկեղ ունեցած եւ վիրահատված բոլոր մեծահասակները, որոնց մասին տվյալները ստացվել են Բժշկական ապահովագրության ազգային ծառայութան տվյալների շտեմարանից։

Կոդեինը, դիհիդրոկոդեինը եւ տրամադոլը ուժեղ ափիոնոիդներ չեն, մյուս բոլոր ափիոնոիդները, ինչպիսին են ֆենտանիլը, մորֆինը, օքսիկոդոնը, հիդրոմորֆոնը եւ մետադոնը, ուժեղ ափիոնոիդներ են։

Հետազոտության ընթացքում թոքերի քաղցկեղի հեռացման վիրահատություն կատարվել է 60 031 մեծահասակի, հիվանդանոցում կամ այնտեղից դուրս գրվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում մահացածներին հանելով՝ վերջնական ուսումնասիրման են ենթարկվել նրանցից 54 509-ը։

Վիրահատությունից վեց ամիս հետո 3 325  պացիենտներ (մոտ 6 տոկոս), որոնց վերջերս ափիոնոիդներ էին նշանակվել, շարունակել են ընդունել դրանք. 859-ը (1,6 տոկոս) ընդունել է ուժեղ, իսկ 2 466-ը (4,5 տոկոս)՝ թույլ ազդեցություն ունեցող դեղեր։

Ափիոնոիդների երկարատեւ օգտագործումը, պարզվում է, կապված է ցանկացած պատճառից հետագա 2 տարում մահվան ռիսկի հետ. մահացել է ափիոնոիդները երկար ժամանակ օգտագործողների 17,5 տոկոսը՝ ափիոնոիդներ չընդունողների 9,5 տոկոսի համեմատ։

Ափիոնոիդներ չընդունողների համեմատ երկար ժամանակ ափիոնոիդներ օգտագործողների՝ առաջիկա 2 տարում ցանկացած պատճառից մահանալու հավանականությունը 40 տոկոսով ավելի բարձր էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել