• Latest news

Արհեստական ​​ինտելեկտը բարձր արդյունավետություն է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման գործում 

14 սեպտեմբերի, 2022  21:38

Արհեստական ​​ինտելեկտի (AI) գործիքը շատ արդյունավետ է համակարգչային տոմոգրաֆիայի վրա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման համար, ասվում է Radiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ունի քաղցկեղի ամենացածր 5 տարվա ապրելիության մակարդակը: Կանխատեսվում է, որ մինչեւ 2030 թ. այն ԱՄՆ-ում քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառը  կդառնա: Վաղ հայտնաբերումը վատ կանխատեսումը բարելավելու լավագույն միջոցն է, քանի որ կանխատեսումը զգալիորեն վատթարանում է, երբ ուռուցքն աճում է ավելի քան 2 սանտիմետր:

Համակարգչային տոմոգրաֆիան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման հիմնական պատկերային եղանակն է, սակայն այն բաց է թողնում 2 սանտիմետրից փոքր ուռուցքների մոտ 40 տոկոսը:
Թայվանից հետազոտողներն ուսումնասիրել են ավտոմատ հայտնաբերման (CAD) գործիքը, որն օգտագործում է արհեստական ​​ինտելեկտի մի տեսակը՝ խորը ուսուցում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման համար: Ավելի վաղ դրանք ցույց էին տվել, որ այդ գործիքը կարող է ճշգրիտ տարբերակել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ենթաստամոքսային գեղձի ոչ քաղցկեղային վնասվածքներից: Այնուամենայնիվ, այդ հետազոտության ընթացքում ռադիոլոգները ձեռքով էին գտնում ենթաստամոքսային գեղձը պատկերների վրա՝ աշխատատար գործընթաց, որը հայտնի է որպես սեգմենտավորում:

Նոր հետազոտության ընթացքում արհեստական ​​ինտելեկտի գործիքը ավտոմատ կերպով նույնացնում է ենթաստամոքսային գեղձը: Դա կարեւոր քայլ է՝ հաշվի առնելով, որ ենթաստամոքսային գեղձը սահմանակից է մի քանի օրգանների եւ կառուցվածքների հետ եւ մեծապես տարբերվում է ձեւով եւ չափսով:

Հետազոտողները գործիք են մշակել՝ օգտագործելով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով 546 հիվանդի եւ հսկիչ խմբից 733 մարդու մասնակցությամբ ներքին թեստային հավաքածուների հիման վրա: Ներքին թեստային հավաքածուի վրա գործիքը 90 տոկոս զգայունություն եւ 96 տոկոս սպեցիգիկություն է ձեռք բերել։

Այնուհետեւ վալիդացում է իրականացվել Թայվանի հաստատություններում անցկացված 1473 անհատական ​​ԿՏ հետազոտությունների հիման վրա: Այս հավաքածուում գործիքը 90 տոկոս զգայունության եւ 93 տոկոս սպեցիֆիկության է հասել, ի տարբերություն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հսկիչ խմբից: Ենթաստամոքսային գեղձի 2 սանտիմետրից փոքր քաղցկեղի հայտնաբերման զգայունությունը 75 տոկոս է կազմել։

Գիտնականների խոսքով՝ իրենց առաջարկած ԱԻ գործիքը կարող է զգալի տեղեկատվություն տրամադրել բժիշկներին օգնելու համար։ Այն կարող է նշել կասկածելի տարածքը՝ ռադիոլոգի կողմից դրա մեկնաբանումն արագացնելու համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել