• Latest news

61-ամյա ֆերմերը մահացել է կուլ տված ձկան ոսկորի պատճառով

21 սեպտեմբերի, 2022  09:46

Շրի Լանկայի բժիշկները հայտնել են, որ ֆերմերը մահացել է այն պատահաբար ձկան ոսկոր կուլ տալուց հետո։

61-ամյա ֆերմերը չգիտեր, որ 2 սմ ոսկոր է կուլ տվել։ Այն հայտնաբերվել էր միայն երեք օր անց հիվանդանոց գնալուց հետո, երբ տղամարդը գանգատվել էր ստամոքսի անտանելի ցավից եւ փսխման նոպաներից։ Նրան վիրահատած ծովափնյա Մաննար քաղաքի վիրաբույժները պարզել էին, որ ոսկորը ծակել է նրա աղիքները։

Դա կյանքին սպառնացող վարակի էր հանգեցրել, որը սեպսիս էր առաջացրել, երբ օրգանիզմի իմունային համակարգը չափազանց սուր է արձագանքում եւ սկսում է վնասել օրգաններն ու հյուսվածքները:

Տղամարդը մահացել է սրտի կանգից՝ սեպսիսի պոտենցիալ բարդացումից, հիվանդանոց ընդունվելուց ութ ժամ անց: Նրա պատմությունը հրապարակվել է International Journal of Surgery Case Reports ամսագրում։

Բժիշկ Չատուրա Կարունատիլեկեն եւ Մաննարի շրջանային հիվանդանոցի նրա գործընկերներն ասել են, որ ստամոքս-աղիքային պերֆորացիաները ձկան փշերի պատճառով հազվադեպ են առաջանում, այդ երեւույթը հիմնականում սպեցիֆիկ չէ եւ հաճախ ախտորոշվում է վիրաբուժական միջամտությունների ժամանակ:

Տղամարդու հիվանդությունը դանդաղ զարգացել էր երեք օրվա ընթացքում: Հիվանդանոց ժամանելուն պես նրա որովայնն ուռել էր։ Դա ստիպել էր բժիշկներին կասկածել, որ նրա մոտ սեպտիկ շոկ է:

Տղամարդը, ով տառապում էր 2-րդ տիպի շաքարախտով եւ արյան բարձր ճնշմամբ, շտապ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Սկանավորումը ցույց էր տվել, որ նրա որովայնը լցված է հեղուկով, ինչը նշան է, որ նրա երիկամները հանկարծակի դադարել են նորմալ աշխատել, եւ կարող է պայմանավորված լինել սեպսիսով: Վիրաբույժները նրան երկու ժամ վիրահատել էին եւ պարզել, որ ձկան փուշը 5 մմ անցք է բացել տղամարդու բարակ աղիքում:

Դա ֆեկալային պերիտոնիտի էր հանգեցրել՝ ստամոքսի լորձաթաղանթի վարակի, որն առաջանում է կղանքից:

Անցքի շուրջ դեղին թարախ էր կուտակվել, իսկ ռեակցիայի պատճառով աղիները մեծացել էին։
Նրանք կտրել էին աղիքի 10 սանտիմետրանոց հատվածը եւ դուրս էին թողել հեղուկը՝ երկրորդ վիրահատության ժամանակ առողջ աղիները նորից միացնելու համար։

Բայց վիրահատության ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր, եւ հիվանդը մահացել էր։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել