• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է Պարկինսոնի հիվանդությունը տարածվում ուղեղում

22 սեպտեմբերի, 2022  11:58

Ալֆա-սինուկլեին սպիտակուցի ագրեգատները, որոնք ձեւավորվել են սպիտակուցի սխալ լերդացման արդյունքում, Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց ուղեղում տարածվում են բջջային թափոնների գործընթացի միջոցով, ասվում է Weill Cornell Medicine-ի գիտնականների ղեկավարած նոր հետազոտության մեջ:

Լիզոսոմային էկզոցիտոզ կոչվող գործընթացի ընթացքում նեյրոնները դեն են նետում սպիտակուցի թափոնները, որոնք նրանք չեն կարող քայքայել եւ վերամշակել: Nature Communications ամսագրում հրապարակված այս հայտնագործությունը կարող է լուծել Պարկինսոնի հիվանդության առեղծվածներից մեկը։

Պարկինսոնի հիվանդությունը հիվանդություն է, որը բնութագրվում է նեյրոնների մահով՝ ուղեղով տարածման բնորոշ ձեւով: Այդ հիվանդությունը ձեռքերի դող, մկանների կոշտություն, դանդաղ քայլվածք եւ շարժումների այլ խանգարումներ է առաջացնում։ Այն ազդում է նաեւ ուղեղի մի շարք շրջանների վրա, ինչը բազմաթիվ տարբեր ախտանիշների է հանգեցնում, այդ թվում՝ ուշ փուլերի դեմենցիա:

Գիտնականներն արդեն պարզել են, որ Պարկինսոնի հիվանդության ժամանակ նեյրոնների մահը հետևում է ուղեղում ալֆա-սինուկլեինի՝ նեյրոնային սպիտակուցի աննորմալ ագրեգատների տարածմանը: Այդ տարածումը վարակի նման գործընթաց է, որի ժամանակ ագրեգատները դրդում են նորմալ ալֆա-սինուկլեինին միանալ իրենց, եւ երբ դրանք մեծանում են, քայքայվում են ավելի փոքր ագրեգատների, որոնք շարունակում են տարածվել:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ալֆա-սինուկլեինի ագրեգատները, որոնք կարող են տարածվել եւ նեյրոդեգեներացիա առաջացնել, ծնվում են նեյրոններում: Այդ ագրեգատները կուտակվում են լիզոսոմ կոչվող բջիջների պարկուճանման թափոնների տարաներում:

Լիզոսոմները ֆերմենտներ են պարունակում, որոնք կարող են քայքայել սպիտակուցները եւ այլ մոլեկուլային թափոնները մինչեւ դրանց բաղկացուցիչ մասեր՝ ըստ էության մարսելով եւ վերամշակելով դրանք: Սակայն հետազոտողները պարզել են, որ ալֆա-սինուկլեինի ագրեգատները, որոնք ամուր կապերով կապված են ամուր, շերտավոր կառուցվածքով, որն «ամիլոիդ» է կոչվում, լավ չեն քայքայվում լիզոսոմներում, փոխարենը դրանք հաճախ պարզապես դուրս են մղվում նեյրոններից: Այդ գործընթացում լիզոսոմը դեպի բջջային թաղանթ է  շարժվում եւ միաձուլվում դրա հետ, իսկ լիզոսոմի պարունակությունը թափվում է բջիջը շրջապատող հեղուկի մեջ՝ առանց որեւէ պառակտման:

Հետագա փորձերի ժամանակ հետազոտողները նաեւ ցույց են տվել, որ, նվազեցնելով այդ գործընթացի արագությունը, նրանք կարող են նվազեցնել տարածման ընդունակ ագրեգատների ակնհայտ կոնցենտրացիան: Դա, ըստ հետազոտողների, ճանապարհ է հարթում Պարկինսոնի հիվանդության հետագա բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել