• Latest news

Ո՞ր դեպքերում կարող է հեռուստացույց դիտելն օգտակար լինել երեխաների համար

22 սեպտեմբերի, 2022  13:27

Վերջին 30 տարիներին մանկիկների համար նախատեսված հեռուստատեսային ծրագրերի քանակն ավելացել է։ 1997-2014թթ. 0-2 տարեկան երեխաների համար էկրանային ժամանակի քանակությունը կրկնապատկվել է։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում, ուսումնասիրել է էկրանի պասիվ օգտագործման ազդեցությունը փոքրիկ երեխայի իմացական ունակությունների վրա։ Այն ցույց է տվել, որ էկրանի ազդեցությունը կարող է օգտակար լինել՝ դիտման համատեքստից կախված։

Փորտսմուտի եւ Փարիզ-Նանտեր համալսարանների հետազոտողներն ուսումնասիրել են 478 հետազոտություն, որոնք հրապարակվել են վերջին երկու տասնամյակում։ Դրանց արդյունքները ցույց են տվել, որ հեռուստատեսության ազդեցությունը վաղ տարիքում կարող է վնասակար լինել խաղի, լեզվի եւ  կատարողական ֆունկցիաների զարգացման համար, հատկապես փոքր տարիքի երեխաների պարագայում։

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ էկրանային ժամանակն ավելի օգտակար է երեխայի համար, եթե կողքին ներկա է ծնողը կամ մի մեծահասակ, քանի որ նա կարող է փոխգործակցել նրանց հետ եւ հարցեր տալ։

Եթե երեխայի հետ հեռուստացույց նայելիս մանրամասն պատմում կամ մեկնաբանում եք տեսածը, դա կարող է օգնել նրան ավելի լավ հասկանալ հաղորդման բովանդակությունը, ամրացնել կրթական ծրագրերի ժամանակ ստացած գիտելիքը։ Համատեղ դիտումը նաեւ կարող է նպաստել խոսելու հմտությունների զարգացմանը եւ երեխաներին հեռուստացույց նայելիս պատշաճ վարքն ընդօրինակելու նմուշ տալ, նշել են գիտնականները։

Չնայած կոնտենտի ճիշտ տեսակը կարող է ավելի շատ օգուտ, քան թե վնաս բերել, հետազոտությունը նախազգուշացրել է, որ հեռուստացույց դիտելը չպետք է փոխարինի ուսումնական գործունեության այլ տեսակներին, ինչպիսին է, օրինակ, շփումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել