• Latest news

1-ին տիպի շաքարախտի գլոբալ բեռը կկրկնապատկվի մինչեւ 2040 թվականը․ հետազստություն

22 սեպտեմբերի, 2022  21:34

2021 թվականին աշխարհում կար մոտավորապես 8,4 միլիոն մարդ 1-ին տիպի շաքարախտով։ Նախատեսվում է, որ մինչեւ 2040 թվականը այդ թիվը կաճի մինչեւ 13,5-17,4 միլիոն, ասվում է The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները մոդելավորել են 1-ին տիպի շաքարախտի տարածվածության տվյալները 97 երկրներում երեխաների, դեռահասների եւ մեծահասակների շրջանում։ 

Պարզվել է, որ 2021 թվականին 1-ին տիպի շաքարախտով տառապողների թիվը կազմել է 8,4 միլիոն մարդ։ Նրանցից 18 տոկոսը 20 տարեկանից ցածր է, 64 տոկոսը՝ 20-59 տարեկան, 19 տոկոսը՝ 60-ից բարձր: Թեեւ 1-ին տիպի շաքարախտը պատմականորեն համարվում է մանկության սկզբի հետ կապված հիվանդություն, այս արդյունքները ցույց են տալիս, որ ամեն տարի զգալիորեն ավելի շատ մեծահասակներ են հիվանդանում, քան երեխաներ (316 000՝ 2021-ին) եւ ախտորոշման միջին տարիքը 32 տարեկան է:

1-ին տիպի շաքարախտի ամենաբարձր տարածվածությամբ երկրների տասնյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Կանադան, Սաուդյան Արաբիան եւ Իսպանիան։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել