• Latest news

Գիտնականները նոր սենսորներ են մշակել՝ սրտի կրճատումների հաճախականությանը եւ շնչառության մեջ ամոնիակի պարունակությանը հետեւելու համար

24 սեպտեմբերի, 2022  21:53

Հետազոտողները նոր սենսորներ են մշակել, որոնք ներդրել են շապիկների եւ դիմակների մեջ՝ սրտի զարկերի հաճախականությանը եւ ամոնիակի պարունակությանը հետեւելու համար:

Նոր զարգացման մասին հոդվածը հրապարակվել է Materials Today ամսագրում։

Կիրառման պոտենցիալ ոլորտները տատանվում են ֆիզիկական վարժությունների, քնի եւ սթրեսի մոնիթորինգից մինչեւ շնչառական եւ կենսական հիվանդությունների ցուցանիշների մոնիթորինգ:

PECOTEX կոչվող բամբակի հիման վրա վերջերս մշակված հոսանքահաղորդիչ թելից պատրաստված սենսորները թանկ չեն: Ընդամենը 0,15 դոլարով կարելի է մեկ մետր թել պատրաստել հագուստի մեջ ավելի քան տասը սենսորների անկար ինտեգրման համար, իսկ PECOTEX-ը համատեղելի է ստանդարտ համակարգչային ասեղնագործող մեքենաների հետ:

Հետազոտական թիմը սենսորներ է ներկարել դիմակի մեջ՝ շնչառությունը վերահսկելու համար, շապիկի մեջ՝ սրտի գործունեությունը վերահսկելու համար, եւ տեքստիլի մեջ, որպեսզի հետեւի գազերին, ինչպիսին է շնչառության բաղադրիչ հանդիսացող ամոնիակը, որը կարող է օգտագործվել լյարդի եւ երիկամների գործառույթը վերահսկելու համար:

Կրելի սենսորները, ինչպիսիք կան խելացի ժամացույցներում, թույլ են տալիս մշտապես վերահսկել առողջությունն ու ինքնազգացողությունը ոչ ինվազիվ եղանակով: Սակայն մինչ այժմ համապատասխան հաղորդիչ թելեր չեն եղել, ինչը բացատրում է, թե ինչու հագուստի մեջ հեշտությամբ ինտեգրվող կրելի սենսորները դեռ լայն տարածում չեն գտել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ