• Latest news

Մոր սթրեսը կրծքի կաթի հետ փոխանցվում է երեխային

4 հոկտեմբերի, 2022  19:06

Մոր հետծննդաբերական սթրեսն ազդում է նորածնի առողջության վրա, իսկ այդ սթրեսի փոխանցման հնարավոր միջոցներից մեկը կրծքի կաթի բաղադրության փոփոխությունն է։ Հոլանդացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը։ Նրանք ուսումնասիրել են հետծննդաբերական մայրական սթրեսի կենսաբանական եւ հոգեբանական ազդեցությունը կրծքի կաթի ճարպաթթուների բաղադրության վրա։

Հայտնի է, որ ճարպաթթուներն անհրաժեշտ են երեխայի առողջ զարգացման համար, իսկ դրանց անբավարար քանակությունը սննդաբաժնում ավելացնում է տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունն ավելի ուշ տարիքում։

Հետազոտությունը ներառել է 18 եւ ավելի բարձր տարիքի երիտասարդ մայրերի, որոնք մտադրվել էին կրծքով կերակրել, համենայն դեպս, առաջին ամսվա ընթացքում։ Խմբի մեջ կային ինչպես առողջ, այնպես էլ հոսպիտալացված նորածինների մայրեր։

Կանայք հարցաթերթիկ էին լրացրել, որն օգնել էր գիտնականներին որոշել նրանց տագնապի մակարդակը, հետծննդաբերական դեպրեսիայի առկայությունը եւ սնվելու բնույթը։ Հավաքվել էին նաեւ մազերի, թքի եւ, բնականաբար, կրծքի կաթի նմուշներ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մոր հետծննդաբերական սթրեսը հանգեցնում է կրծքի կաթի ընդհանուր, հագեցած, երկարաշղթա կիսահագեցած, մոնոհագեցած եւ օմեգա-6 ճարպաթթուների խտության նվազման։ Եվ, ըստ հետազոտության հեղինակների, կրծքի կաթի մեջ հենց ճարպաթթուների ցածր մակարդակը կարող է երեխային փոխանցել սթրեսի ազդանշանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ