• Latest news

Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմ է ստեղծվել. փոխնախարար

5 հոկտեմբերի, 2022  16:11

2022-ի սկզբից Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմ է ստեղծվել, որն այժմ վերապատրաստում եւ ատեստավորում է անցնում ԱՀԿ-ում։ Այս մասին Բժշկական արագ արձագանքման թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նա հայտնեց, որ թիմը ստեղծվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բազայի հիման վրա, եւ դրանում, բժիշկներից բացի, ընդգրկված են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ, քանի որ այն ոչ միայն բժշկական օգնություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ժամանակ, այլեւ լուծում է տրանսպորտի, ժամանակավոր կացարանների, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման եւ այլնի հետ կապված լոգիստիկ խնդիրները։ Միջազգային վկայական ստանալուց հետո մեր թիմը կկարողանա օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակներում ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան երկրներին։

Փոխնախարարը պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանին մեծապես օգնել են Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լիտվայի արագ արձագանքման թիմեր, որոնք օգնել են ոչ միայն հիվանդների բուժմանը, այլեւ կազմակերպչական հարցերում, վիճակագրության հավաքագրման եւ այլն։ Միեւնույն ժամանակ, փաստորեն, այնուհետև՝ 44-օրյա պատերազմի եւ Հայաստանում հետագա ռազմական սրացումների ժամանակ ոչ պաշտոնապես այսպիսի թիմեր ձեւավորվեցին, որոնք օգնության ուղարկվեցին հարձակման ենթարկված շրջանների բուժհաստատություններին։

Այժմ այս հարցը լուծվում է պաշտոնական մակարդակով, թիմն ուսումնասիրում է այլ երկրների փորձը եւ չափանիշները՝ դրանք Հայաստանում ներդնելու նպատակով, եւ դա կարեւոր է ոչ միայն այդ թիմի զարգացման տեսանկյունից, այլեւ հետագա ծրագրերի իրականացման համար՝ նման թիմերի ստեղծում Հայաստանի այլ հիվանդանոցներում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։