• Latest news

Դիաբետն առաջանում է աղիների միկրոֆլորայի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով. հետազոտություն

19 հոկտեմբերի, 2022  13:24

Ինսուլին սինթեզող բջիջների աշխատանքի համար պատասխանատու է աղիքային բակտերիաների արտադրած սպիտակուցը։ Դրա անբավարարությունը կարող է հանգեցնել դիաբետի, նշել են ամերիկացի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։

Մարդու աղիներում մոտ 50 տրլն միկրոօրգանիզմներ կան, եւ այդ միկրոֆլորայի վիճակը վճռորոշ ազդեցություն ունի առողջության վրա։ Այդ թվում՝ բակտերիաներն անհրաժեշտ են սննդային եւ վնասակար նյութերի տրոհման եւ վիտամինների սինթեզի համար։

Ամերիկացի գիտնականները՝ Ջենիֆեր Հիլի (Օրեգոնի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ) ղեկավարությամբ,  պարզել են, որ բետա-բջիջների, որոնք ինսուլին են արտադրում, պոպուլյացիայի աճը տեղի է ունենում աղիներում միկրոբների դիվերսիֆիկացման հետ միաժամանակ, իսկ առաջին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց աղիները, որպես կանոն, ավելի աղքատիկ միկրոբիոմ ունեն։

Ինսուլինն անհրաժեշտ է մարդուն շաքարը յուրացնելու համար, եւ հենց ինսուլինի ոչ ճիշտ արտադրման պատճառով է առաջ գալիս առաջին տեսակի դիաբետը։ Բայց պարզվել է, որ բակտերիաների եւ դիաբետի միջեւ գոյություն ունի ոչ թե պարզապես առնչություն, այլ ուղիղ կապ։

Լաբորատոր փորձերի ժամանակ հետազոտության հեղինակները պարզել են, որ աղիների միկրոֆլորա չունեցող դանիո ձկնիկների ենթաստամոքսային գեղձը պարունակում է շատ ավելի քիչ բետա-բջիջներ։ Դրանց բազմացումը զարգացման վաղ փուլերում գործի է դնում բակտերիաների առաջացրած BefA սպիտակուցը։ Մկների վրա կատարված փորձերը նման արդյունքներ են ցույց տվել։ Գուցե առաջին տեսակի դիաբետ ունեցող երեխաների աղիներում նույնպես չեն բավականացնում BefA արտադրող բակտերիաները, ենթադրել են գիտնականները։

Հիլը եւ նրա գործընկերները հանգամանալիորեն ուսումնասիրել են սպիտակուցի կառուցվածքը եւ նկարագրել նրա հատկությունները։ Պարզվել է, որ BefA-ն ունի բջիջների շատ տեսակների մեմբրանները քայքայելու ունակություն։ Բայց զարմանալի է, որ BefA-ի գրոհը ստիպում է բետա-բջիջներին ակտիվորեն բազմանալ։ Սա նույնպես նորություն էր։ Երբ հետազոտության հեղինակներն օգտագործել են գենետիկորեն մոդիֆիկացված BefA, որը չի վնասել բջիջներին, բազմացման ակտիվության բարձրացում չի նկատվել։

Այսպիսով, դիաբետի կանխման համար հատկապես կարեւոր է աղիներում պահպանել առողջ միկրոբիոմը վաղ տարիքում, երբ բետա-բջիջների բաժանումը առավել կարեւոր է ինսուլինի արտադրման համար ամբողջ կյանքի ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է