• Latest news

Տեսողության ստուգումը փրկել է ամերիկուհու կյանքը

20 հոկտեմբերի, 2022  19:05
Տեսողության վատացման պատճառով ակնաբույժին դիմած ամերիկուհու մոտ հայտնաբերվել է քներակի գրեթե ամբողջական խցանում։ Այս մասին հաղորդվում է Ամերիկյան ակնաբուժության ակադեմիայի կայքում, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Օհայոյից 65-ամյա Բարբարա Կրուպարը ակնաբույժի մոտ էր գրանցվել տեսողության վատացման պատճառով։ Բժիշկ Նիկոլ Բաջիկը նրա մոտ ուղեղի կաթվածի հնարավոր վաղ նշաններ էր հայտնաբերել։ Նա Կրուպարին խորհուրդ էր տվել անհապաղ դիմել շտապ օգնության բաժանմունք՝ գլխի եւ վզի նկարներ անելու համար։ Պարզվել էր, որ նրա վզի քներակը 85 տոկոսով խցանված է, ինչը պացիենտին ուղեղի կաթվածի անխուսափելի ռսիկի էր ենթարկում։ Տեսողության ստուգումը հնարավոր է փրկել էր նրա կյանքը։
Ամերիկյան ակնաբուժության ակադեմիայի տվյալներով, աչքերում հնարավոր է տարբեր լուրջ հիվանդություններ հայտնաբերել, քանի որ դրանց արյունատար անոթները եւ նյարդերը արտացոլում են մնացած մարմնի վիճակը։ Հետազոտությունների միջոցով հնարավոր է  հայտնաբերել սրտի հիվանդությունները, շաքարախտը, քաղցկեղը, բարձր արյունատար ճնշումը, ցրված սկլերոզը, աուտոիմունային հիվանդությունները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները եւ Ալցհեյմերի հիվանդությունը։
Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս 40 տարեկանին մոտ անցնել աչքերի բազմակողմանի ստուգում, անգամ եթե տեսողությունը նորմալ է թվում, իսկ 65 տարեկանից հետո տարին 2 անգամ հետազոտվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է