• Latest news

146 կիլոգրամանոց կինը որոշել է նիհարել այն բանից հետո, երբ մնացել է ջրաշխարհի խողովակում

21 հոկտեմբերի, 2022  12:01

146 կիլոգրամանոց Նաոմի Սմիթը Շոտլանդիայից որոշել է վիրահատվել եւ փոքրացնել ստամոքսն այն բանից հետո, երբ մնացել է ջրի խողովակի մեջ։ Այս մասին տեղեկացրել է Daily Record-ը։

26-ամյա կինը պատմել է, որ սկսել է քաշ հավաքել սեռահասունության տարիքում։ Նա վախենում էր դպրոց գնալ, որովհետեւ ամաչում էր, համադասարանցիները մշտապես ծաղրում էին նրան։ «Մի անգամ ինձ մոտեցան երիտասարդներ մեքենայով։ Նրանք բացեցին պատուհանները, սկսեցին ծաղրել ինձ եւ քաղցրեղեններ նետել վրաս»,- հիշել է բրիտանուհին։

Ծաղրուծանակի հետեւանքով կնոջ մոտ սննդային վարքագծի խանգարում է առաջացել։ Նա կարող էր չուտել մի քանի օր, իսկ հետո չափազանց շատ ուտել։ «Ես գիտեի, որ միակ բանը, ինչը կարող է ստիպել ինձ հանգիստ ու երջանիկ զգալ, ուտելիքն է»,- ասել է Սմիթը։ Նա հավաստիացրել է, որ արդեն փորձել է բոլոր դիետաները, բայց ոչինչ չի օգնել, որ կինը նիհարի։

Այս տարվա հունիսին կնոջ մոտ լիպեդեմա են ախտորոշել՝ քրոնիկական արագ զարգացող հիվանդություն, որը բնորոշվում է ճարպային հյուսվածքի անոմալ բաշխմամբ։ Այժմ Սմիթն ամեն օր ցավազրկող դեղամիջոցներ է ընդունում։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել նիհարել, որպեսզի փոքրացվի հոդերի վրա ընկնող ծանրությունը, որը խորացնում է հիվանդությունը։

Նիհարելու համար մեկնակետ է դարձել ջրաշխարհում տեղի ունեցած միջադեպը։ Սմիթը պատրաստվում էր ջրի մեջ ընկղմվել ջրախողովակով, բայց լռվել-մնացել է դրա մեջ եւ չի կարողացել ներքեւ սահել։ «Այդ պահին հոգուս խորքում ես ուզում էի փախչել, լաց լինել եւ ընդմիշտ կորչել, որովհետեւ շատ էի ամաչում»,- ասել է նա։

Կինը որոշել է վիրահատել ստամոքսը, որպեսզի նորից առողջ եւ ակտիվ դառնա։ Նա ստեղծել է նվիրատվությունների աքաունթ եւ նախատեսում է 3,5 հազար ֆունտ սթեռլինգ (244 հազար ռուբլի) հավաքել։ Նա խոստովանել է, որ երազում է զբոսնել որդու հետ եւ դառնալ իր լավագույն տարբերակը։

0_KNM_MUM_STUCK_ON_WATERSLIDE_3.jpg (68 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել