• Latest news

Հաճախակի օրգազմներն օգնում են կանանց ավելի արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո․ հետազոտություն

24 հոկտեմբերի, 2022  23:34

Կանոնավոր օրգազմներն օգնում են կանանց ավելի լավ վերականգնվել ծննդաբերությունից հետո, ցույց են տվել Սիրսիի բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականների հետազոտությունները:

The Journal of Sexual Medicine-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ գիտնականները փորձ են անցկացրել միջինը 30 տարեկան 55 կանանց մասնակցությամբ։ 26 մասնակիցներ կատարել են Կեգելի կանոնավոր վարժություններ (կոնքի հատակի մկանների կրկնվող լարվածություն եւ թուլացում, որոնք պահում են միզապարկը, արգանդը եւ հեշտոցը): Մնացած կանանց առաջարկվել է մարզվելուց բացի հնարավորինս հաճախ սեքսով զբաղվել եւ օրգազմ ապրել։

Երկրորդ խմբում կանայք վեց ամսվա ընթացքում օրգազմ ապրել են միջինը 54 անգամ, իսկ առաջինում՝ ընդամենը 7։ Առաջին խմբի կանայք հայտնել են իրենց սեռական կյանքի բարելավման մասին, ինչպես նաեւ ունեցել են կոնքի հատակի ավելի ուժեղ մկաններ: Մասնագետները ենթադրում են, որ օրգազմի ժամանակ կոնքի հատակի ակամա կծկումներն ապահովում են մկանների լրացուցիչ մարզումը։

Գիտնականները հիշեցնում են, որ հղիությունը եւ ծննդաբերությունը կարող են վնասել կոնքի հատակը՝ հեշտոցի, միզապարկի եւ հատակի շուրջը գտնվող մկանների խումբը։ Սա հանգեցնում է անմիզապահության, կոնքի օրգանների անկման եւ սեռական բավարարվածության նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել