• Latest news

52-ամյա տղամարդու մեջքի ցավի պատճառը թոքերի քաղցկեղն էր

31 հոկտեմբերի, 2022  19:53

Բրիտանացին մեջքի ցավի գանգատներով դիմել էր հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ պատճառը թոքի քաղցկեղն է, որը տարածված էր ենթաստամոքսային գեղձում եւ ողնաշարի վրա։ Բժշկական հաշվետվությունը հրապարակվել է IDCases ամսագրում։

52-ամյա տղամարդը դիմել էր հիվանդանոց մեջքի ցավի գանգատներով, որոնք սկսվել էին մարզադահլիճում մարզումներից մոտ մեկ ժամ հետո։ Պացիենտը վստահ էր, որ ցավերը պայմանավորված են մկանային սպազմով՝ վատ կեցվածքի եւ ծանրություն բարձրացնելու պատճառով։ Տղամարդը ցավը նկարագրել էր որպես բութ եւ բժիշկներին ասել, որ այն ուղեկցվում է կրծքի շրջանի ցավով։

Բժիշկները տղամարդու արյան ուսումնասիրություն եւ համակարգչային տոմոգրաֆիա են կատարել, որը նրա մոտ կրծքավանդակի վերին հատվածի ուռուցք է հայտնաբերել։ Պարզվել է նաեւ, որ պացիենտը եւս մեկ ոչ մեծ ուռուցք ունի ենթաստամոքսային գեղձի վերին հատվածում։ Թոքի բիոպսիան հաստատել է տղամարդու մոտ թոքի ինվազիվ քաղցկեղի առկայությունը։

Բժիշկները պարզել են, որ  քաղցկեղը  կարող է գոտկատեղի ցավ առաջացնել, երբ այն տարածվում է ողնաշարի ոսկրերի վրա՝ ճզմելով ոսկրածուծը կամ ողնուղեղի նյարդերը։

Հիվանդության պատմության համաձայն՝ 52-ամյա տղամարդը տարեկան 300 տուփ ծխախոտ է ծխել։ Նրա հիվանդության պատմության մեջ նշված էին նաեւ հիպերտոնիան, հեպատիտ С-ն, շիզոֆրենիան եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը։ Հաշվետվության հեղինակներն ընդգծել են, որ ծխողների համար կարեւոր է մշտապես թոքերի քաղցկեղի սքրինինգ անցնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է