• Latest news

Բժիշկներն իսկական քիթ են աճեցրել կնոջ ձեռքի վրա եւ տեղադրել նրա դեմքին

14 նոյեմբերի, 2022  14:35

Կինը, որը քաղցկեղի դեմ պայքարից հետո զրկվել էր քթից, նոր քիթ ունի, որն աճեցվել է նրա ձեռքի վրա, տեղեկացրել է Daily Mail-ը։

Ֆրանսիայի բնակիչը, որի անունը չի նշվում, քթի խոռոչի քաղցկեղ ուներ։ 2013թ. նա քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա էր անցել։ Հյուծիչ բուժման արդյունքում ֆրանսուհին զրկվել էր դեմքի զգալի մասից, այդ թվում քթից։

Օրգանը հեռացնելուց առաջ բժիշկները դրա պատճենը պատրաստել էին բիոնյութից, որը ստեղծվել էր 3D-տպիչով։ Այն մի քանի տարի պահվել էր ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Այս տարի տեխնոլոգիաները վերջապես թույլ են տվել տեղադրել այն։ Սկզբում քիթը պատվաստվել է մաշկի տակ՝ կնոջ բազկի վրա։ Այստեղ իմպլանտում արյունատար անոթներ են առաջացել։ Երկու ամիս անց քիթը պատվասվել է պացիենտի դեմքին։

Թուլուզի համալսարանի եւ Կլաուդիուս Ռեգոյի ինստիտուտի պարանոցադիմային վիրաբույժներն օգտագործել են բարդ տեխնոլոգիաները, որպեսզի ձեռքի արյունատար անոթները միացնեն դեմքի անոթներին։ Վիրահատությունը հաջող է անցել, եւ պացիենտը նոր քիթ ունի։ Դրանից հետո երեք շաբաթ նա հակաբիոտիկներ է ընդունել։

50-ամյա պացիենտը տեղեկացրել է, որ նոր քթով ավելի լավ է շնչում եւ անգամ կարող է զգալ իր այգու բույրը։ Նրան եւս մեկ վիրահատություն է սպասվում, որպեսզի վերականգնվի օրգանի զգայունակությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է