• Latest news

Օգտակա՞ր, թե՞ վնասակար է սպիտակ բրինձը

16 նոյեմբերի, 2022  12:13

Սպիտակ բրինձը հաճախ համարում են «վատ ածխաջուր», քանի որ այն ենթարկվում է լուրջ մշակման կճեպը, թեփը եւ սաղմերը հեռացնելու համար, ինչը նրան զրկում է բջջանյութից եւ սննդարար նյութերի մի մասից։

Բայց արդյո՞ք պետք է  հրաժարվել սպիտակ բրնձից եւ այն վնասակար համարել։

«Eat This, Not That!» պարբերականի բժշկական փորձագետները նշել են, որ սննդի մեջ սպիտակ բրնձի օգտագործումը կարող է «մի քանի անսպասելի կողմնակի էֆեկտներ ունենալ», ինչպես լավ, այնպես էլ՝ ոչ այնքան։

Ավելի շատ էներգիա

Անգամ մշակումից հետո սպիտակ բրինձը պահպանում է բջջանյութի որոշ քանակություն, ինչպես նաեւ պարունակում է կարեւոր վիտամիններ եւ հանքանյութեր (օրինակ՝ ցինկ, սելեն, ֆոսֆոր, վիտամին B6)։ Այս «փունջը» բրնձի մեջ պարունակվող ածխաջրերի հետ միասին կարող է ավելի շատ էներգիա հաղորդել, որն օրվա ընթացքում կօգնի գլուխ բերել շատ գործեր, հավաստիացրել է սննդաբան Լորեն Մանակերը։

Ավելի ամուր ոսկորներ

Սպիտակ բրնձի օգտագործումն օգտակար է առողջ ոսկորների համար՝ դրանում մանգանի առկայության շնորհիվ։

Մկնդեղ ընդունելու վտանգ

Այս միկրոէլեմենտը մեծ քանակությամբ եւ հաճախակի օգտագործման դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Բրնձի մեջ կա մկնդեղ, որն այնտեղ է հայտնվում հողից։

Մետաբոլիկ համախտանիշի առաջացման հակում

Բրնձի օգտագործման կողմնակի էֆեկտներից մեկն էլ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշի բարձր ռիսկը։ Այն կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, կաթվածի եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման։

Հաշվի առնելով նշված ռիսկերը՝ փորձագետները կարծում են, որ սպիտակ բրնձից լիովին  հրաժարվել պետք չէ։ Այդ մթերքը օրգանիզմին սննդարար նյութերի եւ էներգիայի չափաբաժին է ապահովում օրվա ընթացքում։ Բայց եւ այնպես, կարեւոր է սպիտակ բրինձն օգտագործել չափավոր քանակությամբ, ինչպես նաեւ բժշկի հետ քննարկել այն սննդաբաժնում ներառելու հնարավորությունը, եթե կան քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել