• Latest news

Կորցրած լսողության վերականգնում. նորագույն մեթոդով վիրահատություն «Շենգավիթ» ԲԿ-ում

22 նոյեմբերի, 2022  21:22

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում առաջին անգամ խխունջային ներպատվաստում է իրականացվել ՝ լսողական սարքերի արտադրության առաջատար ընկերություններից մեկի՝ ավստրիական MedEl ընկերության իմպլանտների կիրառմամբ։

Առաջին վիրահատությունները իրականացնելու համար Հայաստան են ժամանել ընկերության մասնագետները, ինչպես նաեւ մոսկվացի հայտնի վիրաբույժ Հասան Դիաբը։ Նրանք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկների հետ, Հայաստանի այլ կլինիկաների քիթ-կոկորդ-ականջաբանների և օրդինատորների ներկայությամբ հաջողությամբ կատարեցին երկու ցուցադրական վիրահատություն։

Ինչպես NEWS.am Medicine–ին հայտնեց «Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն Արթուր Շուքուրյանը, վիրահատությունների ծախսերն ամբողջությամբ հոգացել է բուժկենտրոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է