• Latest news

Սրտի նոպայի կամ կաթվածի ռիսկի կանխատեսման համար արհեստական ինտելեկտի կիրառմամբ ալգորիթմ է ստեղծվել

30 նոյեմբերի, 2022  15:48

Սրտի նոպայի կամ կաթվածի ռիսկի կանխատեսման համար արհեստական ինտելեկտի կիրառմամբ ալգորիթմ է ստեղծվել։ Ինչպես հայտնում է Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական հանրությունը, Deep Learning ալգորիթմները ուսուցանվում են տվյալների մեծ բազայի վրա եւ ունակ են նկատել փոքրագույն կապեր պատկերի դետալների եւ որոշակի փաստերի միջեւ։

«Մեր մոդելն առաջարկում է սովորական ռենտգենային պատկերների օգտագործմամբ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի պոպուլյացիոն սքրինինգի մեթոդ»,-ասում է մշակման հեղնակներից մեկը՝ Ջեյքոբ Վայսը։

Դրա միջոցով կարելի է հայտնաբերել մարդկանց, որոնք վիճակագրության տեսանկյունից բուժման կարիք ունեն։

Ալգորիթմի ընթացիկ տարբերակը գնահատում է 10 տարվա ընթացքում հիվանդությունների առաջացման ռիսկը եւ թույլ է տալիս որոշել, թե պացիենտներից ով պետք է ստատիններ ընդունի՝ դեղամիջոցներ խոլեստերինի մակարդակի նվազեցման համար։

Ուսուցանման համար օգտագործվել է 40 643 պացիենտի 147 497 կրծքավանդակի ռենտգենային պատկեր։ Ուսուցանման ավարտից հետո հեղինակները ստուգել են ալգորիթմի աշխատանքը 11 430 պացիենտի մասին արխիվային  բժշկական տվյալների վրա։ Դրանցից 1096-ը (9,6 տոկոս) 10 տարվա ընթացքում սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ է ունեցել՝ կաթված եւ սրտի նոապա։ Պարզվել է, որ ալգորիթմը կարող էր կանխատեսել այդ խնդիրների ի հայտ գալը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է