• Latest news

Առողջության համապարփակ ապահովագրության նոր հայեցակարգը չի ենթադրում գործատուների պարտադիր մասնակցություն. փորձագետ

2 դեկտեմբերի, 2022  17:24

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության նոր հայեցակարգը չի ենթադրում գործատուների պարտադիր մասնակցություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության ֆինանսավորման հարցերի փորձագետ Սամվել Խարազյանը։

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ շատ կարեւոր է գործատուների մասնակցությունը համապարփակ առողջության ապահովագրության ֆինանսավորմանը, քանի որ վարձու աշխատողները գեներացնում են գործատուների եկամուտը, եւ գործատուները պետք է ուղիղ շահագրգռվածություն ունենան իրենց աշխատողների առողջությունը պահպանելու հարցում: Նա օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ գործատուներն իրենց վրա են վերցնում իրենց աշխատողների առողջության ապահովագրության ծախսերի մեծ մասը։

Սամվել Խարազյանը պարզաբանեց, որ նախկինում առաջարկվում էր վարձու աշխատողների ապահովագրական վճարների բեռը մասամբ դնել գործատուների վրա, սակայն հայեցակարգի լրամշակված տարբերակում այդ հարցը մնացել է նրանց հայեցողությանը:

«Մենք գնում ենք խրախուսման ճանապարհով, եւ այս հարցը թողնում ենք գործատուների հայեցողությանը՝ նրանց հնարավորություն տալով կամավոր մասնակցել իրենց աշխատողների առողջության ապահովագրությանը, դրանով իսկ ավելի գրավիչ դարձնելով իրենց ընկերությունում աշխատանքը։ Միեւնույն ժամանակ, կպահպանվեն հարկային արտոնությունները, որոնք արդեն գործում են գործատուների համար, ովքեր իրենց աշխատողների համար առողջության ապահովագրություն են գնում մասնավոր ապահովագրական ընկերություններից: Եվ մենք հույս ունենք, որ այն ընկերությունները, որոնք այժմ վճարում են իրենց աշխատակիցների ապահովագրության համար, կշարունակեն դա անել նաեւ համընդհանուր պարտադիր ապահովագրության անցնելու դեպքում, եւ նրանց կմիանան նաեւ այլ գործատուներ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում է ներդնել Հայաստանում փուլերով՝ 2023-2027 թթ, ապահովագրական փաթեթի և ապահովագրավճարների չափը վերջնական կորոշվի 2023 թվականին՝ 2022 թվականի տվյալների վերլուծության հիման վրա։  

Ինչպե՞ս է ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրությունը. Պարզաբանում է փորձագետը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել