• Latest news

Բժիշկները՝ մեծահասակների առողջության վրա աղտոտված օդի երկարաժամկետ ազդեցության մասին

3 դեկտեմբերի, 2022  21:40

Մթնոլորտային աղտոտվածությունը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է ազդում մեծահասակների առողջության վրա, պարզել են Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները: Հետազոտության եզրակացությունները ներկայացված են Frontiers in Public Health ամսագրում:

Քաղաքներում մարդիկ ենթարկվում են մանր պինդ մասնիկների բարձր ազդեցությանը, դրանք կարող են ծանր, երկարատեւ հիվանդություններ առաջացնել՝ ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական: Գիտնականները վերլուծել են Անգլիայում բնակվող 40-69 տարեկան ավելի քան 364 000 մարդկանց տվյալները: Բացի այդ, ուսումնասիրվել են ավտոմեքենաներից եւ այլ տրանսպորտային միջոցներից օդի աղտոտվածության չափորոշիչները։

Աշխատանքը ցույց է տվել, որ մանր պինդ մասնիկների ավելի բարձր կոնցենտրացիաների ազդեցությանը ենթարկված (ավելի քան 10 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում) փորձարկվողների մոտ 21 տոկոսով բարձրացել է երկու կամ ավելի ուղեկցող հիվանդությունների (երկարատեւ ֆիզիկական եւ հոգեկան խանգարումներ) զարգացման ռիսկը: Մասնակիցների մոտ, որոնք պարբերաբար 30 մկգ/խմ-ից ավելի կոնցենտրացիայի NO2 (ազոտի օքսիդ) են շնչել, երկու կամ ավելի հիվանդության առաջացման 20 տոկոսով ավելի հավանականություն է եղել, քան էկոլոգիապես ավելի մաքուր տարածքներում ապրող կամավորների մոտ:

Հեղինակներն ընդգծում են, որ երկարատեւ հիվանդությունների վրա օդի աղտոտվածության ազդեցության վերաբերյալ իրենց հետազոտությունը աշխարհում խոշորագույնն է։ Ամենաուժեղ ազդեցությունը դիտարկվել է նյարդաբանական, շնչառական, սրտանոթային եւ հոգեկան (դեպրեսիա եւ տագնապայնություն) վիճակների վրա:

Նրանք նաեւ հավելել են, որ ավելի շատ փորձարկումներ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե ինչպես է օդի աղտոտվածությունը ազդում օրգանիզմի առանձին համակարգերի վրա: Մասնագետները նշել են, որ երթեւեկությունը նվազեցնելու պարզ միջոցները կարող են բարելավել կյանքի որակը եւ նվազեցնել առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել