• Latest news

Ողջ տղամարդուն, բժիշկների սխալի պատճառով, դիակների համար նախատեսված պարկում ուղարկել են դիահերձարան

7 դեկտեմբերի, 2022  14:29

Բրազիլիայի բնակչին սխալմամբ որպես հանգուցյալ ուղարկել են դիահերձարան, եւ միայն հինգ ժամ հետո է պարզվել, որ նա ողջ է։ Այս մասին տեղեկացրել է New York Post-ը։

Բժիշկները նոյեմբերի 29-ին մահացած են համարել 62-ամյա Խոսե Ռիբեյրու դա Սիլվային։ Մահվան պատճառ են նշվել բերանի խոռոչի քաղցկեղի բարդությունները։ Տղամարդու մահվան լուրը երեկոյան ժամը 08.00-ին մոտ հայտնել են նրա ընտանիքին եւ հանձնել հանգուցյալի մարմինը։

Դա Սիլվային դրել են դիակների համար նախատեսված պարկի մեջ եւ ուղարկել թաղման բյուրո, որը հիվանդանոցից 100 կիլոմետր հեռու է։ Գիշերվա ժամը 01.00-ին թաղման բյուրոյի աշխատակիցը բացել է պարկը եւ տեսել, որ տղամարդը ողջ է. «հանգուցյալի» աչքերը բաց էին, եւ նա շնչում էր՝ չնայած դժվարությամբ։ Շտապօգնության բրիգադ է կանչվել, որը դա Սիլվային հետ՝ հիվանդանոց է տարել։ «Անհավանական բան է։ Եղբայրս հինգ ժամ մնացել է պլաստիկե պարկում»,- ասել է տղամարդու քույրը՝ Ապարեսիդան։ Նա իրավիճակն «անթույլատրելի» է անվանել եւ հայտարարություն ներկայացրել ոստիկանություն։

Ավելի ուշ պարզվել է, որ դա Սիլվայի բժիշկներից մեկը նկատել է, որ նա գրեթե չի շնչում եւ նրան մահացած է համարել։ Իրականում այդ ամբողջ ընթացքում տղամարդը շնչել է տրախեոստոմիկ խողովակով, որը դրված էր նրա կոկորդում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ