• Latest news

Ստամոքսի փոքրացման վիրահատությունը օգնում է ազատվել անմիզապահությունից

10 դեկտեմբերի, 2022  15:42

Ճարպակալման վիրաբուժական բուժումը կօգնի հիվանդներին ազատվել նաեւ անմիզապահությունից, պարզել են Փիթսբուրգի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Ճարպակալման երկու առավել տարածված վիրահատություններն են Ռուի ստամոքսի շունտավորումը եւ թեւքային գաստրէկտոմիան։

Հետազոտողները հետեւել են 1227 հիվանդների, ովքեր անցել են երկու վիրահատություններից մեկը: Հիվանդների միջին տարիքը 46 տարեկան էր։ Վիրահատությունից առաջ կին մասնակիցների 52 տոկոսը հայտնել է առնվազն շաբաթը մեկ անգամ անմիզապահության դրվագի մասին։ Վիրահատությունից 3 տարի անց հաճախականությունը կազմել է 20 տոկոս, իսկ յոթ տարի անց՝ 30 տոկոս։

Տղամարդկանց շրջանում վիրահատությունից առաջ անմիզապահության տարածվածությունը կազմել է 25 տոկոս, վիրահատությունից երեք տարի անց՝  10 տոկոս, իսկ յոթ տարի անց՝ 15 տոկոս։

Այս բարելավումների երկարատեւ կայունությունը հատկապես նկատելի է՝ հաշվի առնելով անմիզապահության բարձր ռիսկը, որը կարելի էր ակնկալել մասնակիցների ծերացման պատճառով:

Անմիզապահությունը սովորական բողոք է ավելորդ քաշ ունեցող մեծահասակների շրջանում: Հետազոտողները ենթադրում են, որ ճարպակալմամբ տառապող հիվանդների համար նման արդյունքները կարող են դառնալ վիրահատության որոշում կայացնելու եւս մեկ պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է