• Latest news

Վիժումը կնոջը փրկել է մահացու հիվանդությունից

13 դեկտեմբերի, 2022  16:40

Շոտլանդիայի բնակչուհուն մահացու հիվանդությունից փրկել է վիժումը, գրում է BBC News-ը։

35-ամյա Լաուրա Ստրատերնը հղիացել է 2020 թվականի սեպտեմբերին։ Հղիության 12-րդ շաբաթում նա գնացել է հերթական հետազոտության եւ իմացել, որ պտղի սրտխփոցը դադարել է։ Մի քանի օր անց Լաուրան վիժել է։ Դրանից հետո նա արձակուրդ է վերցրել՝ վերականգնվելու համար:

Այդ ժամանակ նա իր աջ կրծքին կապույտ երակ է նկատել եւ մտածել, որ դա հղիության հետեւանք է։ Մի քիչ սպասելով՝ Լաուրան դիմել է թերապեւտին, իսկ վերջինս նրան ուղարկել է կրծքագեղձերի բուժման մեջ մասնագիտացած կլինիկա։ Կլինիկայում կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ են կասկածել։ Հաջորդ հետազոտությունները հաստատել են կասկածները եւ ցույց տվել, որ քաղցկեղը տարածվել է ավշյան հանգույցների վրա։

22.jpg (63 KB)

Քանի որ ուռուցքը չափազանց մեծ է եղել, այն հնարավոր չի եղել անմիջապես վիրահատել։ Ստրատերնին քիմիաթերապիայի կուրս են նշանակել, որից հետո վիրահատական ​​ճանապարհով հեռացրել են ուռուցքի մնացորդները։

«Սա քաղցկեղի երրորդ փուլն էր, բայց հաջողվեց հաղթել այն։ Բժիշկներն ասացին, որ ես պետք է երախտապարտ լինեմ չծնված երեխայիս ինձ փրկելու համար»,- ասել է Լաուրան եւ հավելել, որ դժվար թե այլ իրավիճակում դիմեր բժշկի։

Այժմ կինը մտադիր է պարբերաբար հետազոտվել եւ մամոգրաֆիա անել։ Նա խորհուրդ է տվել հոգ տանել առողջության մասին եւ պարբերաբար զննել մարմինը՝ արձանագրելով տեղի ունեցող փոփոխությունները։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել