• Latest news

Տարեց ֆրանսիացու հետանցքից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների կոլեկցիոն արկ են հանել

21 դեկտեմբերի, 2022  22:43

Ֆրանսիական Թուլոն քաղաքի բժիշկները 88-ամյա տղամարդու հետանցքից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատրաստված արկ են հանել։

Nice-matin հրատարակության տվյալներով՝ շաբաթ օրը երեկոյան տղամարդը հայտնվել է կլինիկայում եւ աշխատակիցներին պատմել իր խնդրի մասին։ Նա ասել է, որ զինամթերքը վտանգավոր չէ, դա կոլեկցիոն արկ է, որը գտել է եղբոր տանը, սակայն հաստատության ղեկավարությունը կանչել է սակրավորների եւ թոշակառուին տեղավորել շենքից դուրս գտնվող վրանում։

Բացի այդ, հիվանդանոցի կեսը տարհանվել է, իսկ պացիենտների մի մասը ուղարկվել են այլ հիվանդանոցներ։ Նորմալ ռեժիմով գործել են միայն գինեկոլոգիական եւ ծննդաբերական բաժանմունքները, նշում է թերթը։

Այն բանից հետո, երբ սակրավորները հաստատել են վտանգի բացակայությունը, բժիշկները վիրահատել են եւ որովայնի խոռոչով հեռացրել արկը։ Նշվում է, որ արկը ունեցել է մոտ 5-6 սմ տրամագիծ եւ 20 սմ երկարություն։

Այն մասին, թե ինչպես է առարկան հայտնվել տարեց տղամարդու մեջ, բժիշկները չեն խոսել։ Նրանք միայն հայտնել են, որ գործնականում մարմնի այդ հատվածից իրենք ստիպված են եղել շատ առարկաներ հանել, սակայն արկի դեպքը արտասովոր է եղել։

«Խնձոր, մանգո կամ նույնիսկ սափրվելու փրփուրի բալոն... մենք սովոր ենք գտնել տարօրինակ բաներ, որոնք մտցվել են այնտեղ, որտեղ պետք չէր մտցնել: Բայց ա՞րկ։ Երբե՛ք։»,- ասել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել