• Latest news

20 տարի աղջիկը վախեցել է Սուրբծննդյան զարդարանքներից

26 դեկտեմբերի, 2022  15:48

26-ամյա Հաննա Սլեյթերը Լոնդոնից 20 տարի շարունակ վախեցել է Սուրբծննդյան զարդարանքներից, տեղեկացրել է The Mirror-ը։

Աղջիկը պատմել է, որ անսովոր ֆոբիան նրա մոտ առաջացել է վեց տարեկանում, Սուրբծննդյան տոները հարազատների հետ նշելու ժամանակ։ Սլեյթերի զարմիկները որոշել են կատակ անել եւ նրան փաթաթել այդ զարդարանքներով։ «Ես չգիտեմ, թե ինչ եղավ, բայց լիակատար խուճապի մեջ ընկա, երբ նրանք սկսեցին զարդարանքներով փաթաթել գլուխս։ Ինձ դուր չէր գալիս այն, որ դրանք քերծում էին դեմքիս մաշկը, իսկ ալյումինաթիթեղի ճռճռացող ձայնը վախեցնում էր ինձ»,- նշել է աղջիկը։ Երբ զարմիկները փաթաթել են նրա մարմինը, Սլեյթերը սկսել է բարձր ճչալ։ Հուզական ցնցման պատճառով նա փսխել է տոնական նվերների վրա։

Այդ ժամանակվանից աղջկա սիրտը սկսել է մշտապես խառնել տոնական զարդարանքներից։ Նա վախեցել է տոնածառի զարդերից, չի կարողացել հյուր գնալ ընկերներին եւ հարազատներին եւ Սուրբ ծնունդը նշել է մենակ հինգ տարի շարունակ։ «Սովորաբար, իմ ընկերն էր գալիս իմ տուն, որպեսզի Սուրբ ծնունդն անցկացնի ինձ հետ, իսկ ես մնում էի տանը եւ հեռուստացույց նայում»,- ասել է Սլեյթերը։

Սակայն 2022թ. աղջիկը որոշել է ազատվել վախից եւ օգնության համար դիմել է հոգեթերապեւտի։ Մասնագետի հետ անցկացրած մի քանի սեանսից հետո Սլեյթերին հաջողվել է հաղթահարել ֆոբիան։ Հիմա նա ցանկանում է լրացնել բաց թողած ժամանակը եւ շքեղ նշել Սուրբ ծնունդը։ «Ես հասկացա, որ ճիշտ չեմ ընկալել իմ զգացումները։ Ես մեղադրում էի զարդարանքներին, ոչ թե զարմիկներիս՝ իրենց անպատասխանատվության համար։ Հենց որ հասկացա սա, պարզ դարձավ, որ տոնական զարդարանքները մի ինչ-որ անվտանգ բան են»,- հավաստիացրել է աղջիկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել