• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր երկարատեւ COVID-19-ը

18 հունվարի, 2023  12:35

Կորոնավիրուսային վարակի երկարատեւ ախտանշանները կարող են շատ ավելի մեծ սպառնալիք ներկայացնել, քան ենթադրվում էր սկզբում։ Այսպիսի եզրահանգման են եկել Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի եւ երկարատեւ COVID-19-ով պացիենտներին հետազոտող կոլաբորացիայի գիտնականները։ Nature Reviews Microbiology ամսագրում հրապարակված աշխատանքի մասին կարճ ներկայացված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում։

Գիտնականներն ուսումնասիրել են COVID-19-ի եւ երեխաների մոտ երկարատեւ հետվարակի ախտանշաններին նվիրված գիտական աշխատանքները։ Պարզվել է, որ վարակված մարդկանց մոտ 10 տոկոսի մոտ առաջանում է երկարատեւ COVID-19, եւ ամենից հաճախ տուժում են 36-50 տարեկան մարդիկ։ Երկարատեւ կորոնավիրուսային վարակի թեթեւ ձեւ ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, բուժվում են մեկ տարվա ընթացքում։ Սակայն ավելի ծանր հետքովիդի դեպքում ախտանշանները կարող են քրոնիկական դառնալ։

Շատ դեպքերում երկարատեւ COVID-19-ի ախտանշանները սկսում են գրեթե չտարբերվել որոշ այլ վիճակներից, ինչպիսին են վեգետատիվ դիսֆունկցիայի ախտանշանները, քրոնիկական հոգնածության համախտանիշը, հյուսվածքային բազոֆիլների ակտիվացման եւ պոստուրալ օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշները։ Տվյալները ցույց են տալիս, որ պոստուրալ օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշին նմանվող ախտանշաններ ունեցող պացիենտներն այդ վիճակով կապրեն մնացած ողջ կյանքը։ Բացի այդ, երկարատեւ վարակի շատ ախտանշաններ համապատասխանում են այդ ախտանշաններին։

Պոստուրալ օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը բնութագրվում է սրտի զարկերի ավելացմամբ՝ մեկ րոպեում (10 րոպեի ընթացքում) ավելի քան 30 զարկ՝ պառկած վիճակից կանգնած կամ նստած վիճակի անցնելիս, սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցման բացակայության դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է