• Latest news

Հակատարիքային գենային մուտացիան սիրտը երիտասարդացնում է 10 տարով

26 հունվարի, 2023  12:11

Երկարակյացների մոտ հայտնաբերված հակատարիքային գենը սրտի կենսաբանական տարիքը նվազեցնում է 10 տարով։ Այսպիսի եզրահանգման են եկել Բրիսթոլի համալսարանի եւ MultiMedica Group իտալական բժշկական կազմակերպության գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Cardiovascular Research ամսագրում։

Երկարակյացների պոպուլյացիայում հայտնաբերված մուտանտ գենի մեկանգամյա ներդնումը կանգնեցնում է սրտի ֆունկցիաների վատթարացումը միջին տարիքի կենդանիների մոտ, վկայել են մկան մոդելի օգտագործմամբ փորձարկումները։ Գենը տարեց կրծողների մեջ ներդնելիս սրտի կենսաբանական ժամացույցը 10 մարդկային տարով «հետ է գնացել», ինչն արտահայտվել է սրտի ֆունկցիաների վերականգնմամբ եւ միոկարդի պերֆուզիայի բարելավմամբ։

Խոսքը երկարակեցության (LAV) հետ առնչակցվող BPIFB4 գենի տարբերակի մասին է, որի կրողներն ունենում են կյանքի ավելի մեծ երկարատեւություն եւ սիրտ-անոթային բարդությունների ավելի քիչ հավանականություն։

Միլանի MultiMedica խմբի հետազոտողները գենը ներդրել են սրտի ծանր հիվանդություններ ունեցող տարեց պացիենտների սրտի բջիջներում, իսկ հետո դրանց ֆունկցիան համեմատել են առողջ մարդկանց սրտի բջիջների ֆունկցիայի հետ։ Արդյունքում՝ սրտային անբավարարություն ունեցող տարեց պացիենտների նոր արյունատար անոթների ձեւավորմանը մասնակցող բջիջները նորմալ վերականգնել են ֆունկցիաները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է