• Latest news

Բացօթյա խաղերը կարող են փոխհատուցել սմարթֆոնների եւ համակարգիչների պատճառած վնասը

26 հունվարի, 2023  14:26

Բացօթյա խաղերը կարող են փոխհատուցել երեխաների զարգացմանը սմարթֆոնների եւ համակարգիչների պատճառած վնասը, տեղեկացրել են Օսակայի համալսարանում։

Հետազոտողները հետեւել են 18 ամսականից մինչեւ 4 տարեկան 885 երեխայի։ Նրանք դիտարկել են  երեք կարեւոր բնութագրերի փոխկապվածությունը՝ երկու տարեկանների պարագայում օրական էկրանային ժամանակի միջին չափը, բաց օդում խաղերի քանակությունը 2 տարեկան 8 ամսականում եւ նյարդային համակարգի զարգացման մակարդակը 4 տարեկանում։

«Չնայած ինչպես կոմունիկատիվ, այնպես էլ ամենօրյա կենսական հմտություններն ավելի վատ են եղել 4-ամյա երեխաների մոտ, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրել էկրանների առջեւ 2 տարեկանում, բաց օդում խաղերի ժամանակը տարբեր կերպ է ազդել սմարթֆոնի օգտագործման բացասական հետեւանքների վրա,- նշել է Օսակայի համալսարանի պրոֆեսոր Կենջի Ցուտիան։- Մենք զարմացել էինք՝ հայտնաբերելով, որ բացօթյա խաղերը չեն փոխել էկրանային ժամանակի բացասական ազդեցությունը հաղորդակցվելու ունակության վրա, բայց ազդել էին ամենօրյա կենսական հմտությունների վրա»։

Մասնավորապես, ամենօրյա կենսական հմտությունների վրա էկրանային ժամանակի ազդեցության մոտ մեկ հինգերորդ մասը չեզոքացվել էր բացօթյա խաղերով, իսկ այդ խաղերի ժամանակի ավելացումը, հավանաբար, կուժեղացնի էֆեկտը։ Գիտնականների գնահատմամբ՝ ակտիվ խաղերն ընդամենը 20 տոկոսով կարող են նվազեցնել այդ վնասը։ Բացի այդ (թեեւ այս փաստը կապված չէ սմարթֆոնների հետ), սոցիալացումն ավելի լավ է եղել 4 տարեկան երեխաների պարագայում, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրել՝ փողոցում խաղալով 2 տարեկան 8 ամսականում։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ էկրանային ժամանակի օպտիմալացումը փոքր երեխաների համար իսկապես կարեւոր է նյարդային համակարգի պատշաճ զարգացման իմաստով,- նշել են հետազոտության հեղինակները։- Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ էկրանի առջեւ անցկացրած ժամանակը չի ազդում սոցիալացման որակի վրա, եւ որ անգամ եթե երեխան շատ է օգտվում սմարթֆոնից կամ համակարգչից, բացօթյա խաղերի մեծ քանակությունը նպաստում է առողջության բարելավմանը եւ երեխաների ճիշտ զարգացմանը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել