• Latest news

Այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու

27 հունվարի, 2023  18:07

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը աշխատանքային խորհրդակցություն են ունեցել մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարին և մարզպետին ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն արժանացել էր առողջապահության նախարարության հավանությանը: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:

ԱՆ-ից NEWS.am Medicine-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված, վերապատրաստված մասնագետներով ԱԱՊ օղակ` բարձրորակ թերապևտիկ ծառայություններով, և կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները:

Ի դեպ, կապիտալ վերանորոգումների ծրագրի շրջանակներում այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու. ծրագրի շրջանակներում ներառված են նաև մի շարք բժշկական կենտրոններ:

Հանդիպման վերջում նախարարը նշել է, որ առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի անցման համար ամբուլատորիաների ղեկավարների հետ առցանց քննարկումներ կկազմակերպվեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել