• Latest news

Կազմվածքի համար օգտակար հինգ ըմպելիք

1 փետրվարի, 2023  14:56

Սննդաբան Ռոհինի Փաթիլը Health Shots-ի հոդվածում նշել է հինգ ըմպելիք, որոնք օգտակար են կազմվածքի համար:

  1. Դետոքս թեյը, որը պարունակում է խատուտիկ, կոճապղպեղ եւ մատուտակի արմատ, նրա խոսքով, օգնում է բարելավել մարսողությունը։
  2. Քրքումով տաք ջուր։ «Խառնեք քրքումի փոշին տաք ջրի եւ մի քիչ մեղրի կամ կիտրոնի հետ՝ օրվա սկզբի համար եւս մեկ հիանալի ըմպելիք պատրաստելու համար: Քրքումով ջուրն օգնում է մարսողությանը, արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաեւ օգնում է նվազեցնել որովայնի փքվածությունը»,- բացատրել է բժիշկը։
  3. Հալած յուղով ջուր։ Ըստ Ռոհինի Փաթիլի՝ այս համադրությունը հարուստ է օգտակար ճարպերով, օգնում է մարսողությանը, ինչպես նաեւ երկարացնում է հագեցածության զգացումը։
  4. Ջուր՝ խնձորի քացախով, մեղրով եւ կիտրոնի հյութով։ Սննդաբանի խոսքով՝ այս ըմպելիքը նվազեցնում է որովայնի փքվածությունը, նպաստում է ճարպերի քայքայմանը եւ նվազեցնում արյան շաքարի մակարդակը։
  5. Ջուր՝ վիտամին C-ով հարուստ կիտրոնով։ «Առավոտյան կիտրոնով ջուր խմելը կարող է օգնել հեռացնել տոքսինները եւ թեթեւացնել ստամոքսի անմարսողությունը», - բացատրել է Փաթիլը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել