• Latest news

Չգրանցված դեղերի ներկրման, իրացման համար սահմանված բարձր տուգանքը չի ծառայելու նպատակին. Խաչատրյան

27 մարտի, 2023  11:35

Չգրանցված դեղերի ներկրման, իրացման համար սահմանված բարձր տուգանքը չի ծառայելու նպատակին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաաց Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, եթե բժիշկը չգրանցված դեղը նշանակում է, հիվանդն էլ ցանկանում է դեղը գնել բուժվելու համար, ապա գործում են շուկայի օրենքները, եւ այն ապրանքը, որը դեֆիցիտ է, շուկայում ինչ-որ ձեւով միեւնույն է հայտնվում է։

«Այդ խնդիրը մենք ունենք, որը որ կարծում եմ ընդունման ժամանակ լիարժեք չեն ուսումնասիրել շուկան, թե ոնց կարելի է չգրանցված դեղերը այնպես անել, որ Հայաստանի հանրապետություոնում չհայտնվեն։ Պետք է մենք էնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունում այնքան դեղ գրանցված լինի, որ չգրանցված դեղերը ընդհանրապես էլ ակտուալ չլինեն», - ասաց նա, բերելով Վրաստանի օրինակը, որտեղ մոտ 8000 դեղ է գրանցված, եւ չգրանցված դեղ, ըստ էության, չկա։

Ըստ Արթուր Խաչատրյանի, դեղերի դեֆիցիտ առաջացել է, որովհետեւ Հայաստանում գրանցված դեղերը քիչ են, մոտ 3200–ը, բացի այս՝ լոգիստիկ խնդիրներ են առաջացել ռուս–ուկրաինական պատերազմի հետեւանքով, ինչի դեպքում  հնարավոր չէ նույնիսկ երրորդ երկրում արտադրված դեղը ներկրել Հայաստան։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել  որ գրանցված դեղերի բաժինը Հայաստանում 85 տոկոս է, որի մեծ բաժինը ընկած է Ռուսաստանից եկող դեղերի վրա, դա մոտ  40 տոկոս է կազմում, կապ չունի՝ դրանք Ռուսաստանում են արտադրվում, թե այլ երկրում»,– ասաց նա։

Ըստ աոսոցիացիայի նածագահի՝ դեղերի պակաս կա նաեւ այն պատճառով, որ խոշոր արտադրողները Հայաստանի փոքր շուկայով շահագրգռված չեն։

«Դեղերի գրանցումը երկար գործընթաց է, եւ այդ գործընթացից բխող եկամուտ պետք է ունենա արտադրողը, իսկ Հայաստանի շուկան փոքր լինելու պատճառով ձեռնտու չէ մեր երկրում դեղեր գրանցել»,– նշեց նա։

Որպես լուծում Արթուր Խաչատրյանն առաջարկում է դեղերը շտապ գրանցել Հայաստանում պարզ ընթացակարգով։

«Օրենսդրական, այսինքն՝ նորմատիվ ակտի որոշակի փոփոխություն պետք է արվի, եւ որ օրինակ Ամերիկայում, Եվրոպայում, ու նույնիսկ Ռուսաստանում գրանցված դեղերը պետության նախաձեռնությամբ պարզ ընթացակարգով շտապ գրանցվեն։  Գրանցումով կարող են ուղղակի ճանաչելիություն տալ այդ երկրներում գրանցված հավաստագրին, իր նորմատիվային փաստաթղթին։ Իսկ այդ դեպքում ՀՀ–ում կկանխվի չգրանցված դեղերի շրջանառությունը, որը տվյալ պարագայում ավելանում է, քանի որ դեֆիցիտի պարագայում կսկսեն չգրանցված դեղեր ներկրել»,– ասաց նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է