• Latest news

Կյանքից հեռացել է հայտնի վիրաբույժ-ուռուցքաբան Ռաֆայել Սարգսյանը

31 մարտի, 2023  09:36

Մարտի 30-ին 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի ուռուցքաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը, հայտնում է ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

Ռաֆայել Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականից Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում։

1999-2006 թթ․ ղեկավարել է Գլուխ-պարանոցի  բաժանմունքը, 2006-2019 թթ․՝ Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքը, որտեղ զբաղվել է էնդոկրին համակարգի, փափուկ հյուսվածքների, աղեստամոքսային համակարգի, կրծքագեղձի, մաշկի ուռուցքների բոլոր ծավալների վիրահատական բուժմամբ։

Նա մեծ ավանդ ունի հայկական ուռուցքաբանության զարգացման գործում, կրթել է ուռուցքաբանների մի քանի սերունդ։

Պրոֆեսորը 88 գիտական աշխատանքի հեղինակ է։

Բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 31-ին՝ 17:00-20:00, «Rotonda» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 83), հուղարկավորությունը՝ ապրիլի 1-ին՝ 13:00-ին, Հացավան գյուղում ՝ Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել