• Latest news

Հայտնի է COVID-19-ից մահվան հիմնական պատճառը

6 մայիսի, 2023  19:11

Կորոնավիրուսով վարակված մարդկանց մահվան հիմնական պատճառը ոչ թե ցիտոկինային փոթորիկն էր, այլ երկրորդային բակտերիալ վարակը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի հետազոտողները։ Նրանք օգտագործել են մեքենայական ուսուցման մեթոդներ՝ բժշկական տվյալները վերլուծելու համար։ Հոդվածը հրապարակվել է Journal of Clinical Investigation (JCI) ամսագրում:

Վերլուծության համար օգտագործվել են 585 պացիենտների տվյալները։ Նրանք բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ծանր թոքաբորբի եւ շնչառական անբավարարության դեմ։ Նրանցից 190-ի մոտ ախտորոշվել է COVID-19։ CarpeDiem կոչվող մեքենայական ուսուցման մեթոդը օգտագործվել է նմանատիպ պացիենտներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում խմբավորելու համար։

Պացիենտները, որոնց տվյալներն օգտագործվել են վերլուծության համար, մասնակցել են SCRIPT-ի ուսումնասիրությանը՝ ծանր թոքաբորբով պացիենտների համար նոր բիոմարկերներ եւ բուժման մեթոդներ հայտնաբերելու համար։ SCRIPT-ի շրջանակում բաժանմունքի բժիշկների խումբը օգտագործել է կլինիկական օգնության շրջանակում հավաքված նմուշների վերլուծություն՝ երկրորդային թոքաբորբը ախտորոշելու եւ ուսումնասիրելու համար։

Ուսումնասիրությունը պարզել է, որ թոքերի բակտերիալ սուպերինֆեկցիայի դերը՝ որպես COVID-19-ով վարակվածների մահվան պատճառ, թերագնահատվել է, քանի որ կենտրոնների մեծ մասը արդյունքները դիտել է միայն բակտերիալ սուպերինֆեկցիայի առկայության կամ բացակայության տեսանկյունից, այլ ոչ թե այն տեսանկյունից, թե բուժումը հաջող է ընթացել, թե՝ ոչ։ Հետագայում գիտնականները մտադիր են պարզել՝ ինչու են որոշ պացիենտներ բուժվել թոքաբորբից, իսկ մյուսները՝ ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել