• Latest news

Քաղցկեղով հիվանդ կնոջ լեզուն սեւացել է եւ մազակալել (ֆոտո)

24 մայիսի, 2023  19:22

Հակաբիոտիկներ ընդունած կնոջ լեզուն սեւացել է եւ մազակալել։ Սա շատ հազվադեպ հանդիպող դեպք է։ Այս մասին հայտնում են Ճապոնիայի Ֆուկուոկայի համալսարանի գիտնականները։ Բժշկական զեկույցը հրապարակվել է British Medical Journal Case Reports-ում:

60-ամյա կինը, որը տառապում է ուղիղ աղիքի քաղցկեղով, տարօրինակ արձագանք է ունեցել հակաբիոտիկների նկատմամբ: Սեւ մազոտ լեզուն բարորակ շրջելի վիճակ է, որը լեզվին տալիս է մուգ գույն: Գույնի փոփոխությունը մաշկի մահացած բջիջների կուտակման արդյունք է։

Հիվանդը, ով բուժումը սկսել է դրանից 14 ամիս առաջ, հակաբիոտիկ է ընդունել։ Նա ամեն օր ընդունել է այն 100 մգ դեղաչափով՝ կանխելու մաշկի վնասվածքները, որոնք կարող են առաջանալ հակաքաղցկեղային դեղամիջոց՝ պանիտումումաբ ընդունելու հետեւանքով։

Վեց շաբաթ անց դեմքի պիգմենտացիան եւ մազոտ սեւ լեզվի ախտանիշները նկատելիորեն բարելավվել են: Գիտնականները կարծում են, որ պացիենտի վիճակը մինոցիկլինի կողմնակի էֆեկտի հետեւանք էր։ 

yazik.jpeg (58 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll