• Latest news

COVID-19-ը եւ պատերազմը հոգեկան առողջությունը դարձրել են առաջնահերթություն. ԱՆ  

8 հունիսի, 2023  19:38

2020 թվականի սկզբից ի վեր ամբողջ աշխարհը, ներառյալ մեր երկիրը, բախվել են արտակարգ իրավիճակների։ Համավարակի եւ կոնֆլիկտների բացասական հետեւանքները դեռ պահպանվում են։ Ուստի մեզ համար հատկապես կարեւոր է, որ այսօր հնարավորություն ունենք մասնագիտական համայնքի հետ քննարկելու քաղած դասերը։ Այս մասին հունիսի 8-ին «21-րդ դարի հոգեբուժական պրակտիկայի նորարարությունները» Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արտակարգ իրավիճակները փոխում են մեր մոտեցումը հոգեկան առողջության նկատմամբ եւ ընդգծում շարունակականության կարեւորությունը։ 

Մենք շարունակում ենք աշխատել տուժած համայնքների հետ՝ առաջնահերթ կարիքներն ու ներգրավման հնարավորությունները բացահայտելու նպատակով:

Վերջին տարիներին Հայաստանի կառավարության տեսադաշտում են եղել հետեւյալ ուղղությունները ՝

COVID-19-ից տուժած մարդկանց հոգեկան առողջության եւ հոգեբանական սոցիալական աջակցության հասանելիության խթանում;

հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարողությունների զարգացում;

հոգեկան առողջության ծառայություններին հասանելիության ապահովումը որպես երկարաժամկետ ռազմավարություն. ծառայությունների վերափոխում, որակի բարձրացում եւ ֆինանսավորման ավելացում;

առողջապահական ծառայությունների բարելավման եւ հոգեկան առողջության պահպանման քաղաքականության մշակում:

COVID-19-ը եւ պատերազմը հոգեկան առողջությունը դարձրել են առաջնահերթություն: Տեղական եւ միջազգային մասնագետների օգնությամբ ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Բայց միայն հոգեբանական օգնությունը բավարար չէ։ Արտակարգ իրավիճակից հետո առաջանում են բազմաթիվ կարիքներ, որոնք պետք է լուծել երկարաժամկետ մոտեցումներով»,-նշեց նախարարը։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է