• Latest news

Կնոջ ուղեղում կենդանի որդ է հայտնաբերվել

29 օգոստոսի, 2023  15:47

SkyNews-ի փոխանցմամբ՝ մոռացկոտությամբ ու դեպրեսիայով տառապող կնոջ ուղեղից 8 սմ երկարությամբ մակաբույծ որդ են հանել։

Հրապարակման համաձայն՝ կինը հոսպիտալացվել է 2021 թվականի հունվարին՝ երեք շաբաթ տեւած որովայնի ցավից եւ փորլուծությունից հետո, որին հաջորդել են չոր հազը եւ գիշերային քրտնարտադրությունը։ Մինչև 2022 թվականը նրա ախտանիշները զարգանում էին և ներառում էին մոռացկոտություն ու դեպրեսիա:

Նրա ուղեղի ՄՌՏ-ն ցույց է տվել, որ նրա ուղեղի ախտահարված աջ ճակատային բլթում ապրում է շարժուն հելմինթ՝ մակաբույծ կլոր որդ։

Միակ տարբերակը վիրահատությունն էր, և բժիշկները հաջողությամբ հեռացրել են 8 սմ երկարությամբ և 1 մմ տրամագծով կլոր որդը։

Հաղորդվում է, որ այս դեպքն աննախադեպ է բժշկության պատմության մեջ, քանի որ այս մակաբույծ որդը սովորաբար ապրում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ապրող գորգի պիթոնների մարսողական համակարգում:

Բժիշկները կասկածում են, որ կինը պատահաբար կուլ է տվել ճիճվի ձվերը՝ ուտելով օձի կղանքով կեղտոտված բույս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll