• Latest news

Ընտանի կենդանի ունենալը կարող է դանդաղեցնել միայնակ տարեցների ճանաչողական ունակության անկման տեմպերը - ուսումնասիրություն

27 դեկտեմբերի, 2023  22:04

Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ ընտանի կենդանու առկայությունը կարող է դանդաղեցնել մենակ ապրող տարեցների ճանաչողական ունակությունների անկման տեմպերը:

Չինաստանում անցկացված հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Պարզվել է, որ ընտանի կենդանու առկայությունը կապված է  խոսքային հիշողության, խոսքի սահունության և բարդ խոսքային ընկալման անկման ավելի աստիճանական տեմպերի հետ, ուսումնասիրված այն տարեցների շրջանում, որոնք մենակ էին ապրում, բայց ոչ նրանց մոտ, ովքեր ապրում էին այլ մարդկանց հետ:

Գուանչժոուի Սուն Յաթսեն համալսարանի Հասարակական առողջության դպրոցի հետազոտողները օգտագործել են ծերացման  անգլիական  ուսումնասիրության տվյալները:

«Բնակչության  ծերացմանը և կյանքի տևողության ակնկալելի մեծացմանը համընթաց, հանրային առողջության լուրջ խնդիր է դառնում  տարեցների  ճանաչողական գործառույթների վատթարացումը: Աշխարհում դեմենցիայով  տառապողների թիվը 2019 թվականի 57 միլիոնից 2050 թվականին կաճի 153 միլիոնի։

Ճանաչողական գործառույթների վատթարացումը ոչ միայն լրջորեն խաթարում է մարդկանց ինքնազգացողությունը, այլև մեծ բեռ է դնում նրանց խնամողների ուսերին, ինչպես նաև հասարակության ֆինանսական և առողջապահական համակարգերի վրա»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll