• Latest news

2009-ից ի վեր Դոմինիկյան Հանրապետությունում հետույքի բրազիլական ձգումից հետո մահացել է 93 ամերիկուհի

27 հունվարի, 2024  19:41

ԱՄՆ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2009-ից ի վեր մահացել է 93 ամերիկուհի Դոմինիկյան Հանրապետությունում կոսմետիկ վիրահատություններից հետո, ընդ որում՝ վերջերս տեղի ունեցած մահերից շատերը կապված են եղել այն միջամտության հետ, որը հայտնի է որպես հետույքի բրազիլական ձգում։

Վերջին ժամանակներս այս վիրահատությունը պահանջված է դարձել եւ հանգեցրել մահացու դեպքերի նաեւ այլ երկրներում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հրապարակած հաշվետվությունում առաջարկվում են քայլեր, որոնք պետք է կատարեն զբոսաշրջիկները, ովքեր երկիր են գալիս բժշկական նպատակներով։

«Տեղեկացված եղեք այն մասին, թե ով է կատարելու ձեր վիրահատությունը, նրա որակավորման մասին եւ այն մասին, թե կարող է արդյոք հաստատությունը կատարել վիրահատություն եւ ապահովել համարժեք հետվիրահատականա խնամք, ինչը չափազանց կարեւոր է»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Մեթյու Հադսոնը։

Հետույքի բրազիլական ձգումը ենթադրում է ճարպի ներարկում։ Հաշվետվությունում ներկայացված են մանրամասներ մահվան դեպքերի մասին։ Նշվել է, որ մահացու ելքերի մեծ մասի պատճառն այն է, որ ճարպը կամ արյան մակարդուկները հայտնվել են թոքերում կամ արյան շրջանառության մեջ։

Բարդությունների մասին տագնապալի տեղեկություններ են ստացվել նաեւ Մեքսիկայից, երբ ԱՄՆ պացիենտները հիվանդացել են սնկային մենինգիտով սահմանամերձ Մատամորոս քաղաքում իրականացված կոսմետիկ միջամտություններից հետո։ Երկու կլինիկա փակվել է, տեղեկացվել է մոտ տասը մահացու դեպքի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել