• Latest news

Հետազոտությունը պարզել է ավելի քան 275 մլն նոր գենետիկ տեսակներ

20 փետրվարի, 2024  16:18

ԱՄՆ-ում մեկ քառորդ մլն կամավորների գենետիկ կոդի ուսումնասիրությունը պարզել է ավելի քան 275 մլն միանգամայն նոր տեսակներ։ Այդ արդյունքները, որոնք հրապարակել է Reuters-ը, կարող են օգնել բացատրել, թե ինչու են մարդկանց որոշ խմբեր ավելի շատ ենթակա որոշակի հիվանդություններով հիվանդանալուն։

Հետազոտություն, որը հայտնի է որպես «Մենք բոլորս», եւ որը ֆինանսավորվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների կողմից, ինքնատիպ փորձ է՝ հավաքելու ամերիկացիների լայն շրջանակի լիագենոմ տվյալները։ Աշխատանքի նպատակը առկա գենոմային տվյալների բացը լրացնելն է, հատկապես քիչ ներկայացված խմբերում։

Ինչպես նշել է հետազոտության գործադիր տնօրեն, դոկտոր Ջոշ Դենին, տարբեր պոպուլյացիաների գենոմների սեքվենավորումը կարող է խթանել բուժման եւ կանխարգելման ավելի արդյունավետ մեթոդների մշակումը։

Հետաքրքիր է, որ վերջերս հայտնաբերված գենետիկ տեսակներից 4 մլն-ն տեղակայված է այն հատվածներում, որոք կապված են տարբեր հիվանդությունների ռիսկի հետ։ Դա հաստատում է գենետիկ առանձնահատկությունների ավելի խոր ընկալման կարեւորությունը։

Այսօրվա գենետիկ  հետազոտություններն ունեն եվրոպական ծագմամբ մարդկանց վրա կենտրոնանալու միտում, ինչը զգալի անհավասարություն է ստեղծում հիվանդությունների կենսաբանությունը հասկանալու համար։ Ուստի, ուշադրություն է դարձվում տարբեր գենետիկ խմբերի ավելի լայն հետազոտության համար։

Չնայած նոր տվյալները հեռանկարներ են բացում առողջապահությանն ավելի անհատականացված մոտեցման համար, գիտնականները դեռ շատ աշխատանք ունեն անելու, որպեսզի լիովին հասկանան նոր գենետիկ տեսակների ազդեցությունը հիվանդությունների վրա։ Սակայն այսօր արդեն մենք տեսնում ենք օրինակներ, թե ինչպես է գենետիկ տարատեսակությունն ուղիղ ազդում որոշակի հիվանդությունների առաջացման վրա, ինչպիսին են երիկամների քրոնիկական հիվանդությունները կամ խոլեստերինի մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել