• Latest news

Կարմիր լույսի թերապիան զգալիորեն կայունացնում է արյան շաքարի մակարդակը - ուսումնասիրություն

24 փետրվարի, 2024  21:11

Կարմիր լույսի թերապիան օգտագործում է ցածր ալիքի երկարությամբ կարմիր լույս կամ մոտ ինֆրակարմիր լույս, որը լազերային կամ այլ սարքի միջոցով թիրախավորում է մարմնի որոշակի հատվածը, գրում է Medical News Today-ը։

Կարմիր լույսը կարող է ներթափանցել մաշկ և դրականորեն ազդել մարմնի բջիջների միտոքոնդրիումների վրա՝ օգնելով արտադրել ավելի շատ էներգիա և թույլ տալով բջիջներին ավելի լավ գործել և վերականգնվել:

Հետազոտության համահեղինակ դոկտոր Մայքլ Փաուները, Լոնդոնի Սիթի համալսարանի Առողջապահության և հոգեբանական գիտությունների դպրոցի նեյրոբիոլոգիայի ավագ դասախոս, պատմել է, որ իրենք որոշել են ուսումնասիրել կարմիր լույսի թերապիան որպես միջոց, որը կօգնի վերահսկել արյան շաքարը, 2019 հետազոտությունը կարդալուց հետո, ինչը ընդգծում էր, որ արևի լույսի ազդեցությունը կարող է կապված լինել գլյուկոզայի նյութափոխանակության բարելավման հետ:

Ինչպե՞ս է կարմիր լույսի թերապիան օգնում շաքարախտի դեպքում

Այս հետազոտության համար գիտնականները հավաքագրել են 30 առողջ մասնակիցների՝ առանց որևէ հայտնի նյութափոխանակության խանգարումների և ովքեր այդ պահին որևէ դեղամիջոց չէին ընդունում:

Խմբի կեսը ստացել է 15 րոպե տևողությամբ բուժում կարմիր լույսով 670 նմ ալիքի երկարությամբ 45 րոպե առաջ 150 մլ ջրի մեջ նոսրացված 75 գրամ շաքար խմելուց առաջ: Խմբի մյուս կեսը նույնպես խմել է քաղցր ըմպելիք, սակայն կարմիր լույսի թերապիա չի ստացել:

Հետազոտության բոլոր մասնակիցներին առաջարկվել է նաև ընդունել գլյուկոզայի հանդուրժողականության թեստ և արձանագրել արյան շաքարի մակարդակը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հաջորդ երկու ժամվա ընթացքում:

Վերլուծությունից հետո գիտնականները պարզել են, որ կարմիր լույսով թերապիա ստացած մասնակիցների մոտ երկու ժամվա ընթացքում իջել է արյան շաքարի գագաթնակետը, ինչպես նաև արյան շաքարի ընդհանուր մակարդակը՝ համեմատած նրանց, ովքեր լուսային թերապիա չեն ստացել:

«Ակնհայտ է, որ լույսն ազդում է միտոքոնդրիալ ֆունկցիայի վրա, և դա ազդում է մեր մարմնի վրա բջջային և ֆիզիոլոգիական մակարդակով», - ասաց դոկտոր Փաուները: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք օգտագործել կարմիր լույսի մեկ 15 րոպե ազդեցություն՝ ուտելուց հետո արյան շաքարի մակարդակը նվազեցնելու համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է