• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ է կատարվում ուղեղի հետ, երբ մարդը երաժշտություն է լսում

25 փետրվարի, 2024  20:29

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են ճշգրիտ քարտեզ, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխուղեղի կեղևում, երբ նա մեղեդի է լսում:

Պարզվում է, որ այդ պահին ուղեղը միաժամանակ երկու բան է անում՝ հետևում է նոտայի  բարձրությանը՝ օգտագործելով նեյրոնների երկու խումբ, որոնք նաև վերահսկում են խոսքի բարձրությունը, և փորձում են կանխատեսել, թե որ նոտաները կլինեն հաջորդողները՝ օգտագործելով երաժշտությանը յուրահատուկ նեյրոնների  շարքը:

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է մեղեդին մշակվում գլխուղեղի լսողական կեղևում։

Ուղեղի նեյրոնների առաջին երկու խմբերը, որոնք գիտնականներն ուսումնասիրել են, նույնն են եղել, որոնք հայտնաբերվել են 2017-ի այն ուսումնասիրության մեջ, որը նվիրված է եղել նրան, թե ինչպես ենք մենք մշակում ձայնի բարձրության փոփոխությունները, որոնք խոսքին իմաստ և հույզեր են հաղորդում:

Նեյրոնների երրորդ խումբը, սակայն, նախատեսված է բացառապես մեղեդու նոտաների կանխատեսմանը և նկարագրվում է առաջին անգամ։

Գիտնականները գիտեին, որ նման մի բան տեղի է ունենում նաև խոսքում. լսողական կեղևի մասնագիտացված նեյրոնները ակնկալում են հաջորդ խոսքային ձայնը՝ հիմնվելով նրա վրա, ինչն ուղեղն արդեն իմացել է բառերի և դրանց համատեքստի մասին, ինչպես բջջային հեռախոսում բառերի կանխատեսման գործառույթն է:

Հետազոտողները առաջադրել են այն հիպոթեզը, ըստ որի մեղեդու կանխատեսման համար նեյրոնների նմանատիպ խումբ պետք է գոյություն ունենա:

Գիտնականներն իրենց վարկածը փորձարկել են ութ մասնակցի վրա, որոնք համաձայնել են  կամավոր մասնակցել  հետազոտական ուսումնասիրություններին էպիլեպսիայի վիրահատական բուժման ընթացքում: Հետազոտողները  լսողական կեղևի անմիջական ուղեղային ակտիվություն են գրանցել, երբ  մասնակիցները լսել են արևմտյան երաժշտության տարբեր մեղեդիական արտահայտություններ:

Այնուհետև նրանք լսել են  անգլերեն նախադասություններ:

Պարզվել է, որ հիպոթեզը ճիշտ է։ Գրանցումները ցույց են տվել, որ մասնակիցների ուղեղն օգտագործում է միևնույն նեյրոնները՝ թե՛ խոսքի, թե՛ երաժշտության ձայնի որակը գնահատելու համար, սակայն այս ռեժիմներից յուրաքանչյուրում կային հատուկ նեյրոններ, որոնք պատասխանատու էին կանխատեսման համար:

Այլ կերպ ասած, լսողական կեղևը պարզապես նոտաներ չէր փնտրում: Պարզվել է,  որ այն նեյրոնների մասնագիտացված հավաքածու ունի, որը փորձում է  գուշակել, թե որ նոտաներն են հաջորդելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել