• Latest news

Որոնք են կերակրափողի հիվանդությունները և ինչպես կանխարգելել դրանք․ պատմում է գաստրոէնտերոլոգ Նանա Մալխասյանը

12 մարտի, 2024  17:29

Կերակրափոխի ի՞նչ հիվանդություններ կան, որոնք ե՞ն ամենատարածվածները։

Կերակրափողի հիվանդություններից ամենատարածվածը գաստրոէզոֆագիալ ռեֆլյուկս հիվանդությունն է, կամ ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը, որի պարագայում ունենում ենք ստամոքսի պարունակության հետհոսք, նաև սննդի հետհոսք դեպի կերակրափող։ Արդյունքում գրգռվում է կերակրափողի ստորին հատվածի լորձաթաղանթը։ Այնտեղ կարող են առաջանալ բորբոքումներ, էռոզիաներ, խոցեր, անգամ կերակրափողի գոյացություններ։ Այլ հիվանդությունները ավելի հազվադեպ են հանդիպում, օրինակ՝ ախալազիան, էզոֆագոսպազմը, դիվերտիկուլները։

Ի՞նչպես կարելի է կանխարգելել  այս հիվանդությունների առաջացումը։

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, և ճիշտ ապրելակերպի պարագայում հնարավոր է նվազեցնել հիվանդությունների առաջացման ռիսկը։ Կերակրափողի հիվանդությունների կանխարգելման համար շատ կարևոր է չծխելը, ավելորդ քաշի իջեցումը, ալկոհոլի բացառումը, քիչ-քիչ հաճախակի սնվելը և առողջ ապրելակերպ անցնելը։

Կան ապացույցներ, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումը նույնպես ազդում են կերակրափողի վրա, առաջացնելով լուրջ հիվանդություններ, մինչև անգամ կերակրափողի ուռուցք։ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել դրանցով պայմանավերված հիվանդությունների ռիսկը։

Կան ապացուցողական հետազոտություններ, որոնք կապում են ծխելը կերակրափողի հիվանդությունների, հատկապես գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության, դրա հետևանքով առաջացած կերակրափողում էռոզիվ էզոֆագիտի, խոցային էզոֆագիտի և կերակրափողում գոյացությունների հետ և ծխելը չդադարեցնելու պարագայում դժվար է հիվանդությունների բուժումը և կրկնվելու հավանականությունը նույնպես ավելի մեծանում է։

Ծուխը համարվում է առաջին կարգի կանցերոգեն և անհրաժեշտ է դադարեցնել ծխելը կերակրափողի ցանկացած հիվանդության պարագայում, սակայն եթե հնարավոր չի դա անել և կախվածությունը շատ մեծ է, ցանկալի է գոնե անցնել անծուխ տարբերակների կիրառմանը, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետներ ու ծխախոտի տաքացման համակարգերը, որտեղ չկա այրում և տաքացման ջերմաստիճանը ավելի ցածր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել